News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 29
USD
492.71
EUR
578.69
RUB
6.31
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Խոշարագույն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն իրենց ներդրումն են ունենում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Իրավիճակին իրենց մասնակցության մասին հայտնել են Բիլ Գեյթսը, Ջեֆ Բեզոսը, Թիմ Կուկը, Իլոն Մասկը եւ Մարկ Ցուկերբերգը, գրում է РБК-ն։

Microsoft

Փետրվարին Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար 100 մլն դոլար էր նվիրաբերել։ Միջոցները նախատեսված էին բոլոր վարակվածներին հայտնաբերելու, մեկուսացնելու եւ բուժման միջոցների աջակցության ու ուժեղացման համար։ Գեյթսին շնորհակալություն էր հայտնել երկրի ղեկավար Սի Ցզինպինը։

Մինչդեռ միլիարդատերը օգնում էր Չինաստանին, նրա հայրենիքում վարակի տարածումը դուրս եկավ հսկողությունից։ Բիլ Գեյթսը հայտարարեց, որ Ամերիկան բաց թողեց COVID-19-ը զսպելու հնարավորությունը։

Մարտին Գեյթսը հեռացավ ընկերության տնօրենների խորհրդից եւ կենտրոնացավ ընտանեկան բարեգործական հիմնադրամում աշխատանքի վրա։

Apple

Ամերիկյան կառավարությունը պայմանավորվել էր Թիմ Կուկի ընկերության հետ այն մասին, որ Apple-ը կմեծացնի եւ 2 մլն-ից 9 մլն-ի կհասցնի ռեսպիրատորների եւ պաշտպանիչ դիմակների թիվը, որոնք պատրաստվում էին բաժանել բժշկական հաստատություններին։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը մարտի 24-ին հայտարարեց, որ այդ հարցը անցյալ շաբաթ է քննարկել Կուկի հետ։

Apple-ի ղեկավարը մարտի 21-ին Twitter-ում հայտնել էր, որ ընկերությունը աշխատում է բուժհաստատություններին ռեսպիրատորներ եւ դիմակներ մատակարարելու ուղղությամբ։ Բացի այդ, Apple-ը 15 մլն դոլար է նվիրաբերել աշխարհում կորոնավիրուսով հիվանդների բուժման եւ տնտեսության վերականգնման համար։

Facebook

Մարկ Ցուկերբերգը նույնպես վերջերս հայտարարել է, որ ընկերությունը 720 ռեսպիրատոր կտրամադրի բուժհաստատություններին, որոնք ձեռք էին բերվել Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից տուժածների համար։

Կարանտինի ուղարկված սեփական աշխատակիցներին ընկերությունը պաշտպանել է ֆինանսապես՝ 100 դոլար բոնուս վճարելով։ Այդ նպատակի համար Facebook-ի հաշվապահությունը 45 000 դոլար է տրամադրել։ Բացի իր աշխատակիցներից, ընկերությունը հոգ է տարել այլ երկրներում բիզնեսի համար՝ նա 100 մլն դոլար կծախսի կորոնավիրուսից տուժած 30 երկրներում փոքր բիզնեսի աջակցության համար։

Կորոնավիրուսի դիմակայումը ընկերությունը ծավալել է նաեւ վիրտուալ հարթակում։ Այսպես, Facebook-ին պատկանող Instagram սոցցանցը հայտարարել է, որ լուրջ փոփոխություններ է կատարում մոդերացիայի մեջ, որպեսզի կանգնեցնի COVID-19-ի մասին ֆեյքային տեղեկատվությունը։

Tesla и SpaceX

Իլոն Մասկը տեղեկացրել է Չինաստանում արհեստական շնչառության ResMed, Philips եւ Medtroni ապրանքանիշների 1255 սարք գնելու մասին։ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարը դրանք կփոխանցի Կալիֆոռնիայի նահանգին։ Ավելին, Մասկը պատրաստ է անվճար սարք տրամադրել նրանց, ում դա անհրաժեշտ է։

Հետաքրքիր է, որ մարտի սկզբին Մասկը համաճարակը «հիմարություն» էր անվանել, որի համար քննադատության էր ենթարկվել։ Սակայն հետագայում նա փոխեց իր կարծիքը կորոնավիրուսի մասին եւ երբ նրան խնդրում են օգնություն ցուցաբերել, նա շատ բարեհամբույր պատասխանում է, որ իր գործարանները արդեն աշխատում են ռեսպիրատորների եւ օդափոխիչների արտադրության ուղղությամբ։

Amazon

Ջեֆ Բեզոսը հայտարարել է 100 000 նոր աշխատակիցներ վարձելու եւ ժամավճարները ավելացնելու մասին՝ կարանտինի ընթացքում Amazon-ը առաքիչների խիստ կարիք ունի։ Նա նաեւ ռեստորանների եւ բարերի աշխատակիցներին, որոնք անգործ են մնացել, կոչ է արել աշխատատեղ ստանալու հայտեր ուղարկել իր ընկերություն։

Բացի այդ Amazon-ը միավորվել է Բիլ Գեյթսի կողմից ֆինանսավորվող բժիշկ-գիտնականների խմբի հետ, որպեսզի վերլուծեն Սիեթլում կորոնավիրուսի թեսթերը։ Քաղաքը վարակվածների թվով առաջատար է ԱՄՆ-ում։ Համագործակցությունն ուղղված է թեսթավորման որակյալ տեխնոլոգիայի ստեղծմանը, քանի որ ԱՄՆ-ում այդ ոլորտում խնդիր է դիտարկվում։ Amazon-ը ծրագրում է օրական մինչեւ 1000 թեսթ թողարկել։

Առեւտրային հարթակի ներքին գործերը եւս կարգավորման կարիք ունեն՝ այս շաբաթ ընկերությունը հայտարարել է, որ կարանտինի ընթացքում գները բարձրացնելու համար զրոյացրել է 3900 վաճառողների հաշիվները եւ ավելի քան կես միլիոն շորթման դեպք է բացահայտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 17 717 դեպք
Մեկ օրում գրանցվել է մահվան 366 դեպք․․․
Մերկելը կոլապս է կանխատեսել Գերմանիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի կառավարությունը նոր խիստ կարանտին է մտցնում բնակիչների համար...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 նոր դեպք. մահացել է 31 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 392660 վերջին մեկ օրում` 5027 նոր թեստավորում...
Աշխարհում ոսկու պահանջարկը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2009 թվականից ի վեր նվազել է մինչեւ նվազագույն նիշ
Շուկայում ոսկու առաջարկը այդ ժամանակահատվածում անցյալ տարվա համեմատությամբ 3 տոկոսով նվազել է․․․
Ֆրանսիան ինքնամեկուսացման ռեժիմ է ներդնում
Ըստ Ֆրանսիայի ղեկավարի՝ երկրում կարանտինը կտեւի մինչեւ դեկտեմբերի 1-ը․․․
Գերմանիան մի շարք սահմանափակումներ է մտցնում՝ կորոնավիրուսի վարակի կտրուկ աճը զսպելու համար
Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրը եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի վերջը․․․
Ֆոտոռեպորտաժներ