News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում ականազերծման ծրագիրը կրճատելու մասին որոշմամբ Միացյալ Նահանգները ուղերձ են հղել Հայաստանի իշխանություններին` Երևանի կողմից մի քանի տարի շարունակ Վաշինգտոնի հետ ակտիվ աշխատանքի բացակայության ֆոնին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց  քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում քննադատել է Միացյալ Նահանգներին, քանի որ, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, հեղափոխությունից հետո Վաշինգտոնը զրոյական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, եւ նման հայտարարություններն անպատասխան չեն մնում: «Բացի այդ, դերակատարություն ունեցավ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային հարցերում: Մասնավորապես, խոսքը Սիրիայի տարածքում ականազերծման ծրագրում հայ սակրավորների ներգրավման մասին է»,- նշեց Սարգսյանը:

Ըստ փորձագետի` այս որոշումը կարող է քաղաքական եւ իրավական միջադեպ դառնալ, ինչից հետագայում կօգտվի Ադրբեջանը: «Ադրբեջանական լոբբիի ջանքերը որոշիչ գործոն չեն դարձել այս որոշման կայացման համար, քանի որ Ադրբեջանը չունի Վաշինգտոնի վրա նման ճնշում գործադրելու հնարավորություններ, սակայն դա նույնպես դեր է խաղացել` հաշվի առնելով այն, որ Բաքուն զգալի ռեսուրսներ է ծախսում ԱՄՆ-ում իր քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Բացի այդ, Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում Վաշինգտոնի համար մեր տարածաշրջանում, ինչն արտացոլվում է տարեկան 50 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցության մեջ, որն ուղղված է Կասպյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման եւ, հավանաբար, ուղղված է Իրանի դեմ»,- ընդգծեց փորձագետը:

Սուրեն Սարգսյանը հավելեց, որ հայկական լոբբիի աշխատանքի արդյունքում ամերիկացի խորհրդարանականները պարբերաբար դիմում են Պետդեպարտամենտ` Հայաստանին եւ Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցությունը 100 միլիոն դրամի հասցնելու համար, ինչը, սակայն, տեղի չի ունենում, ուստի օրինաչափությունն այն է, որ եթե Սպիտակ տունը չի ցանկանում փոխել իր որոշումը, ապա Կոնգրեսին դժվար է հակազդել դրան:

Նշենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը արդեն որոշել է կրճատել ականազերծման ծրագիրը Ղարաբաղում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ