News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խնդրում է` դիմել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որպեսզի Սուրբ Գեղարդով շրջի Հայաստանի ողջ տարածքով: Այս մասին այսօր` մարտի 25-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը:

«Արցախյան ազատամարտում մարտական գործողությունները սկսելուց առաջ հոգեւորականներն օրհնել են մեզ: Մենք այդ հավատով ենք մտել մարտադաշտ: Ինչպես մենք գիտենք, Մայր Աթոռում է պահվում Սուրբ Գեղարդը, հայտնի է, որը հռոմեական զինվորի նիզակի ծայրն է, որով խոցել են Քրիստոսին: 1798 թվականին Վրաց Գեորգի թագավորը Վրաստանում ժանտախտի ժամանակ դիմել էր Հայոց կաթողիկոսին, որպեսզի այն տեղափոխեն Վրաստան ու շրջեն: Այն ժամանակ դա շատ օգնեց: Մեզ հավատի սնունդ էլ է պետք, որ ժողովուրդը կրկին համախմբվի»:

Միքայելյանը դիմեց կաթողիկոսին. «Ես խնդրում եմ, որ դիմենք կաթողիկոսին, որպեզի այն շրջի ամբողջ հանրապետությունով: Մենք աշխարհին ցույց կտանք, որ քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք մեր հավատով կարող ենք օգուտ տալ մեր ժողովրդին: Պատասխան չեմ ակնկալում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ