News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 06
USD
501.55
EUR
542.38
RUB
6.58
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Հայաստանում տաքսիների վարորդներին մեկ տարուց ավելի է ազատել են պարտադիր վճարներից, սակայն ոչ լիցենզավորումից։ Այս մասին Ազգային ժողովի նիստում մարտի 25-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ինչպես գոյատեւեն տաքսիստները երկրում հայտարարված արտակարգ դրության եւ աշխատանքի արգելքի պայմաններում։

Նրա խոսքերով՝ ցանկացած տաքսու վարորդ պարտավոր է լիցենզիա ունենալ, հակառակ դեպքում նա չի կարող աշխատել։

«Հետեւաբար, եթե նա լիցենզիա չունի, ապա նա չի զբաղվում այդ գործունեությամբ»,- ասաց վարչապետը։

Ընդ որում, կառավարության ղեկավարն անդրադարձավ անմիջականորեն նրան, թե ինչ պետք է անեն տաքսի-ծառայությունների ոլորտում աշխատող քաղաքացիները։

«Նրանք պետք է անեն այն, ինչ անում են մնացած քաղաքացիները՝ ենթարկվեն պարետատան պահանջներին։ 2019թ․ շատ քաղաքացիների համար մենք ստեղծեցինք բավական գումարներ աշխատելու հնարավորություն, եւ ես չեմ կարծում, որ աշխատանքի մեկշաբաթյա արգելքը էական դեր կխաղա»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ եթե սահմանափակումների արդյունքը էական է, ապա քաղաքացիները պետք է օգտվեն փոքր եւ միջին բիզնեսի աջակցության նախագծերից, որոնք վաղը կմեկնարկեն։

Ընդ որում, նրանք, ովքեր չեն կարողանա օգտվել տվյալ աջակցությունից, վարչապետի կարծիքով, իրենք իրենց խնդիրները պետք է լուծեն։

«Դա նրանց խնդիրն է, որովհետեւ նրանց մոտ պետք է լիցենզիա լիներ, որպեսզի իրավաբանական կարգավիճակ ունենային»,- հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակման 265 դեպք, առողջացել է 18 քաղաքացի։ Երկրում մինչեւ ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմ է սահմանված, որը մարտի 24-ին խստացվել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ