News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդին Ալ Մուսթաֆան եւ թագուհի Ազիզա Ամինա Մայմունա Իսկանդերիան կարանտինի մեջ են եւ COVID-19 կրոնովիրուսային թեստավորում են անցել այն բանից հետո, երբ վիրուս է հայտնաբերվել 7 պալատականների եւ թագավորական պալատի աշխատակիցների մոտ, հայտնում է The Star պարբերականի էլեկտրոնային տարբերակը՝ վկայակոչելով Թագավորական պալատի բյուրոյի հայտարարությունը:

«Նորին մեծությունների թեստերը բացասական են եղել, սակայն նորին մեծությունները ստիպված են 14-օրյա կարանտինի հետեւել, որը սկսվել է երեկ»,- նշված է Բյուրոյի հայտարարության մեջ, որով հանդես է եկել պալատի գլխավոր տեսուչ Ահմադ Ֆադիկ Շամսուդինը:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս Մալայզիայում համաճարակի սկզբից ի վեր հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 1 796, 21 մարդ մահացել է, 199-ը՝ առողջացել:

Վարակումների մեծ մասը կապված է մուսուլմանական զանգվածային կրոնական միջոցառման հետ, որն անցկացվել է փետրվարի 27-ից մարտի 3-ը Կուալա Լումպուրի մզկիթներից մեկում, որին մասնակցել է 16 հազարից ավելի մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ