News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի տարեկան բյուջեի 20 տոկոսը հատկացվել է կորոնավիրուսի դեմ պայքարին` հավելելով, որ Իրանում առողջապահական համակարգը, չնայած արտասահմանյան պատժամիջոցներին, ուժեղ է եւ լավ սարքավորված, հայտնում է Tasnim-ը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գրասենյակում նստաշրջանի ժամանակ Ռոհանին ասել է, որ հատկացված գումարը` երկրի բյուջեի մեկ հինգերորդ մասը, 1 տրիլիոն դոլար է կազմում: «Սա կարող է զարմանալի լինել աշխարհի համար` ինչպես կարող է  պատժամիջոցների տակ գտնվող երկիրն իրեն թույլ տալ լավ հագեցած հիվանդանոցներ եւ եռանդուն բժիշկներ եւ բուժքույրեր ունենալ»,- ասել է Ռոհանին:

Իրանի նախագահը հավելել է, որ չնայած համաճարակի հետ կապված դժվարություններին, իրանական հասարակությունը հանգիստ է, իսկ երկրի իշխանությունները բնակչությանն ապահովում են անհրաժեշտ ամեն ինչով:

Ուրբաթ օրվա տվյալներով` Իրանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 32 332 դեպք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ