News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

McKinsey & Company խորհրդատվական ընկերությունը կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների մի քանի սցենար է մշակել Այս մասին «COVID-19․ ի հեճուկս համընդհանուր վախի» առցանց քննարկման ժամանակ ասաց McKinsey & Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը։

Նրա խոսքերով՝ այն դեպքում, եթե վիրուսը 2-3 ամսվա ընթացքում հնարավոր լինի հաղթահարել, հետեւանքներն ավելի շուտ կարելի կլինի հաղթահարել։ Սակայն «միջին, ոչ այնքան լավատեսական սցենարի դեպքում» աշխարհին 2 տարի կպահանջվի, որպեսզի ոտքի կանգնի համաճարակից հետո։

Տվյալ պահին մենք ենթադրում ենք, որ եթե հաջողվի 2-3 ամսվա ընթացքում վիրուսը հսկողության տակ առնել, համաշխարհային ՀՆԱ-ն այս տարվա երկրորդ եռամսյակում 4,9 %-ով կընկնի, իսկ 2020-ի վերջին՝ 1,5 %-ով», նշեց նա։

Անդոնյանն ընդգծեց, որ կանխատեսումը տատանվում է՝ կախված երկրներից։ Եվրոգոտում հետեւանքներն ավելի վատ կլինեն։ Այսպես, երկրորդ եռամսյակում սպասվում է ՀՆԱ-ի 9.5 % (մինչեւ 4,4 %) անկում։ Այսպիսով, Եվրոպան մեկ եռամսյակ հետ կմնա մնացած աշխարհից։ Եթե Չնաստանն ու Ճապոնիան մնան նույն մակարդակում, ինչ որ այժմ, ապա երրորդ եռամսյակում Ճապոնիան կհասնի ՀՆԱ-ի 0 % աճի, Չինաստանը՝ մինուս 0,4 %, ԱՄՆ-ը՝ դրանց միջեւ կլինի։

Մեկ այլ, ոչ այնքան լավատեսական սցենարի դեպքում համաշխարհային տնտեսության վերականգնումը համավարակից հետո հնարավոր կլինի միայն 2022թ․ երրորդ եռամսյակում։ ՀՆԱ-ն կընկնի մինչեւ 4,7 %, եվրոգոտում ՀՆԱ-ի աճը կկազմի 9,7 %, Չինաստանում՝ 2,7 %։

«ԱՄՆ-ում ճգնաժամն ամենախոշորը կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից՝ ՀՆԱ-ի մինուս 8-ից մինչեւ 13 %»,- հայտարարեց նա։

Ընդ որում, Անդոնյանն ընդգծեց, որ հետեւանքները տատանվում են՝ կախված տնտեսության ոլորտից։ Օրինակ, մանրածախ առեւտուրն այժմ վերելք է ապրում, նավթագազային ոլորտը՝ ռեցեսիա, այնպես, ինչպես նաեւ «լյուքս» կարգի ապրանքների առեւտուրը։

Նա ենթադրում է, որ կյանքն այնպիսին չի լինի, ինչպես անցյալում էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ