News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ընկերությունն Արցախում ալկոգել է արտադրում: Այս մասին այսօր` մարտի 29-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը:

«Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել մեր երկրում եւ լուծել ամբողջ խնդիրը: Ի դեպ, դա իմ ընկերությունն է, որի հիմնադիրներից մեկն եմ եղել ժամանակին, այսօր այն ապահովու է ամբողջ Ղարաբաղը ալկոգելով, ինչքան գիտեն բանակին նվիրատվություն են տվել, բոլոր նրանք ովքեր ցանկանում են, անվճար ապահովում են»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նաեւ հերքեց «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից իրեն 100 մլն դրամ փոխանցելու մասին լուրը, ասաց որ նման բան չի եղել:

«Ես մտածում էի դատի տալ այդ ստոր հայտարարության համար, ժամանակ է անցել, ինչու չեն ապացուցել: Եւ բոլոր հայտարարությունների հիմքում դա է դրված, փորձել սեւացնել ինձ, ուղղակի խնդրում եմ` մի արեք նման բաներ»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ