News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 18
USD
405.96
EUR
412.94
RUB
6.7
Տեսնել լրահոսը

Համաշխարհային հանրությունը պայքարում է սրընթաց տարածվող SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ: COVID-19 թոքաբորբի հարուցիչը հայտնաբերվել է ավելի քան 720 հազար մարդու մոտ, մահացել է ավելի քան 33 հազարը, հայտնում է «Գերմանական ալիքը»:

Աշխարհում սրընթաց աճում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը, որը կարող է հարուցել COVID-19 հիվանդությունը: Worldometer կամավորների միջազգային խմբի տվյալներով՝ վտանգավոր հարուցիչը հայտնաբերվել է 199 երկրներում եւ տարածքներում: Վարակված է ավելի քան 720 հազար մարդ, վարակման հետեւանքներից մահացել է ավելի քան 33 հազար մարդ: Ամենաշատ զոհերը Իտալիայում են: Վիրուսի տարածման աստիճանով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է:

Նավթի գինը

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին WTI տեսակի նավթի գինն ընկել է 3,9 տոկոսով, Brent տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 4,9 տոկոսով: Ասիական բորսաներում WTI-ի մեկ բարելը երկուշաբթի վաճառվում է 20 դոլարով, Brent-ի բարելը՝ 23 դոլարով: 2002 թվականից ի վեր առաջին անգամ է նավթն այսքան էժան:

Գերմանիա

Գերմանիայում համավարակի ֆոնին բուժհաստատություններում պաշտպանիչ հագուստի պահանջը հանգեցրել է «պայթուցիկ գնաճի», հայտնում է AFP գործակալությունը: Այսպես՝ FFP2 տեսակի պաշտպանիչ դիմակների գինը ընդամենը մի քանի օրում աճել է 3 հազար տոկոսով՝ հատը 0,45 եվրոյից հասնելով մինչեւ 13,52 եվրոյի: Շուկայում «իշխում է քաոսը»: «Սա վայրի արեւմուտքն է: Յուրաքանչյուրը փորձում է շահույթ ստանալ եւ օգտվել հիվանդանոցներում աղետալի վիճակից»,- ասում է Clinicpartner առեւտրային միավորման ղեկավար Օլաֆ Բերզեն, որը գնումներ է կատարում կլինիկաների եւ ծերանոցների համար: Բերզեն դժգոհել է, որ արտադրանքի հավաստագրերը հաճախ կեղծվում են, իսկ ֆիլտրերը պիտանի չեն շահագործման համար, ինչը սպառնում է ինչպես պացիենտներին, այնպես էլ բուժանձնակազմին:

Չինաստան

Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ մարտի 29-ի երեկոյան երկրում կորոնավիրուսով վարակման հետեւանքներից մահացել է 3304 մարդ (4-ը մահացել է վերջին մեկ օրում), վարակվածների ընդհանուր թիվը հասել է 81 470-ի: Կիրակի հայտնաբերվել էր վարակման 31 դեպք, մեկ օր առաջ 45 դեպք:

ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ եթե կորոնավիրուսը խլի ԱՄՆ 100 հազարից ավելի բնակչի կյանք, ապա իշխանությունների գործողությունները կարելի է հաջողված համարել, չնայած «դա սարսափելի թիվ» է:

Ճապոնիա

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են երկիր մուտքի ժամանակավոր արգելքը տարածել Չինաստանի, ԱՄՆ, Հարավային Կորեայի եւ Եվրոպայի երկրների մեծ մասի քաղաքացիների վրա, երկուշաբթի հայտնել է «Ասահի» պարբերականը:

Եվրոպա

Եվրոպայի խոշոր քաղաքներում խիստ կարանտինի ֆոնին օդի աղտոտումը զգալիորեն նվազել է: Դա ցույց են տվել արբանյակային լուսանկարները, որոնք հրապարակվել են երկուշաբթի՝ մարտի 30-ին: Մարտի 5-25-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսելում, Փարիզում, Մադրիդում եւ Միլանում նկատելիորեն նվազել է օդի մեջ ազոտի երկօքսիդի պարունակությունը՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Մասնավորապես՝ Մադրիդում մարտի 16-22-ը օդի մեջ ազոտի երկօքսիդի պարունակությունը նախորդ շաբաթվա հետ համեմատ նվազել է 56 տոկոսով:

Իտալիա

Իտալիայում դանդաղել է SARS-CoV-2-ով վարակվածների թիվը: Կիրակի՝ մարտի 29-ին, հայտնաբերվել է 5217 նոր դեպք, այսպիսով՝ երկրում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 97 689 մարդ: Մարտի 25-ից սա մեկ օրում ամենացածր աճն է:

Իտալիայում COVID-19-ի հետեւանքով այսօրվա դրությամբ մահացել է 10 779 մարդ: Մեկ օրում մահացել է կորոնավիրուսային վարակով 756 պացիենտ:

Ֆրանսիա

Ֆրանսիայում COVID-19-ի հետեւանքով մահացել է արդեն ավելի քան 2600 մարդ: Վերջին 24 ժամում հիվանդությունը խլել է 292 մարդու կյանք, հայտնել է Ֆրանսիայի առողջապահության գլխավոր տնօրինության ղեկավար Ժերոմ Սալոմոնը: Սակայն վիճակագրությունը նեառում է միայն այն դեպքերը, երբ պացիենտները մահացել են կլինիկայում: Դեպքերը, երբ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդացածները մահացել են իրենց տներում կամ ծերանոցներում, կսկսեն հաշվի առնել միայն մարտի 30-ից:

Ֆրանսիայում հաստատվել է SARS-CoV-2-ով վարակման արդեն ավելի քան 40 հազար դեպք: Վարակված 19 350 պացիենտներ բուժում են ստանում հիվանդանոցներում, նրանցից 4630-ը վերակենդանացման բաժանմունքում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ առաջին տիկինը հիվանդացել է COVID-19-ով
Նա հանգստանում էր նախագահ Ջո Բայդենի հետ Հարավային Կառոլինայում, երբ երկուշաբթի նրա մոտ ախտանիշներ են հայտնվել․․․
Օգոստոսի 8-14-ը հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ
Օգոստոսի 14-ի դրությամբ՝ կատարվել է 2 236 530 պատվաստում…
Կիմ Չեն Ընի քույրը սպառնացել է ոչնչացնել Սեուլի իշխանություններին, եթե կորոնավիրուսը ներթափանցի Հյուսիսային Կորեա
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը «հանդիսավոր կերպով հայտարարել է» Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին․․․
Կիմ Չեն Ընի քույրը հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հիվանդացել է COVID-19-ով
Թեեւ նա ծանր հիվանդ էր, բարձր ջերմություն ուներ, բայց ոչ մի րոպե թույլ չտվեց իրեն պառկել․․․
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին
Կիմ Չեն Ընը հանդիսավորապես հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին...
1849 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 2 մարդ է մահացել
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2161 (+495) մարդ, կատարվել է 3 165 287 թեստավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ