News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանի Կառավարությունը ժամանակին չընդուներ համապատասխան միջոցառումներ, ապա պատկերը կլիներ բավականին անմխիթարական, քանի որ ըստ հաշվարկների՝ Երեւանում, բնակչության խտությունը եւ երթեւեկությունը հաշվի առնելով, մեկ մարդը կարող էր վարակել 2,4-2,6 մարդու: Այս մասին մարտի 30-ին ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ ասաց Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Ինչպես ի պատասխան նշեց նախարարը, պոտենցիալ վարակվածների ինդեքսը պահպանվելու դեպքում իրավիճակը բարձրակետին կհասներ վարակման առաջին դեպքից հետո 70-80 օր հետո: Այդ դեպքում միաժամանակ վարակվածների թիվը կարող էր կազմել բնակչության 89 տոկոսը, իսկ միաժամանակ հոսպիտալացված ծանր դեպքերի թիվը կանցներ 8200-ից: «Իրավիճակը ծանր է, սակայն առաջարկված նոր միջոցառումների արդյունքում ակնկալում ենք այդ ինդեքսի զգալի նվազում»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ վարակման ինդեքսը շուրջ 1,5 տոկոս է կազմում հենց ավելի վաղ կիրառված միջոցների եւ իրականացված միջոցառումների շնորհիվ:

Հիշեցնենք, որ Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության առաջարկել է իրականացնել քաղաքացիների շփումների առցանց վերահսկում: Օրնսդրական լրացումները նախատեսում են, որ այսպիսի պայմաններում Կառավարության կողմից նախատեսված համապատասխան մարմինները հասանելիություն կստանան տվյալներ հավաքելու հանրային էլեկտրոնային ցանցերից, այսինքն՝ քաղաքացիների գտնվելու վայրի, տեղաշարժի, նրանց համացանցային միացումների, շփումների եւ դրանց հետ կապված հեռախոսահամարների, համարների վերահասցեագրման, ինչպես նաեւ զանգերի, դրանց տեւողության, բայց ոչ բովանդակության մասին: Ընդ որում՝ հաղորդագրությունների եւ զանգերի բովանդակությունն անհասանելի է լինելու: Փոփոխությունները եւ քաղաքացիների անձնական տվյալները հավաքելու ու մշակելու հնարավորությունը տարածվելու է միայն ԱԴ ռեժիմի շրջանում, որը հայտարարվել է համավարակով պայմանավորված: Դրանից բացի, իշխանություններըն հասանելիություն են ստանալու քաղաքացիների բժշկական գաղտնիքին՝ վարակման, ստուգումների, հետազոտությունների տվյալներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ