News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ) Արցախի Հանրապետութեան առողջապահության նախարարության օժանդակության կոչին արձագանգելով, կորոնա վիրուսի դեմ պայքարելու նպատակով, Արցախ է ուղարկել բժշկական իրերի (ջերմաչափեր) իր երկրորդ առաքումը։ Ամենայն հավանակաությամբ այն Արցախ կհասնի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Շտապ օգնության այս նախաձեռնությունը հնարավոր եղավ իրականացնել ՀՕՄ-ի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ջանքերով։ Առաջիկա օրերին նախատեսվում է կատարել երրորդ առաքումը եւս։

Դեռ մարտ ամսվա սկզբին, ՀՕՄ-ի, Հայաստանի Հանրապետութեան առողջապահության նախարարության, Հայաստան Համահայկական Հիմնադրամի, Chevy Chase վիրաբուժական կենտրոնի եւ Անի եւ Նարոտ հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ, շտապ օգնության առաջին խմբաքանակը հասավ Հայաստան եւ Արցախ։

Ցարդ, Արցախի Հանրապետության սահմաններից ներս կորոնա վիրուսի դեպքեր չեն արձանագրվել, սակայն օժանդակության այս որոշումը նախազգուշական քայլ է, Արցախում վիրուսի տարածման դեմն առնելու համար, նամանավանդ նկատի ունենալով բժշկական իրեր ապահովելու համաշխարհային տագնապը։

Սփյուռքի միասնական ուժերով՝ հակառակ բոլոր խոչընդոտներին, մեր հայրենիքի ներսում պետք է պայքարենք այս համաճարակին դեմ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ