News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պանդեմիայի հետեւանքով համաշխարհային տնտեսության անկումը կկազմի 3 տրիլիոն դոլար, իսկ Հայաստանը կարող է համաշխարհային շուկայում լրացնել 30 միլիարդանոց վակուումը: Մասնագետները կասկածի տակ են դրել այդ ցուցանիշները, քանի որ մինչ այժմ մեր երկիրը հիմնականում զբաղվել է ներմուծմամբ, իսկ 30 միլիարդանոց վակուումի փոխարինման համար չկան հզորություն եւ նախադրյալներ: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ զարգացնելով թեման: «Արտակարգ դրության պայմաններում ղեկավարելով երկիրը՝ Փաշինյանը շարունակում է ղեկավարվել դեղին մամուլի խմբագրի տրամաբանությամբ: Հնարավոր է, որ 3 տրիլիոնի մասին միտքը նրա մոտ առաջացել է այն պատճառով, որ նախագահ Թրամփն օրերս կորոնավիրուսի դեմ պայքարի համար տնտեսության աջակցության նպատակով 2 տրիլիոն դոլար տրամադրելու մասին օրենք է ստորագրել: Փաշինյանը որոշել է, որ տրիլիոնը գեղեցիկ է հնչում: Սակայն պանդեմիայի մասին բոլոր խոսակցություններն ամբողջ աշխարհում ավարտվում են «սոցիալական հեռավորություն» եւ «սոցիալական պատասխանատվություն» տերմիններով: Իսկ հայ իրականության մեջ այդ հասկացությունները երկակի իմաստ ունեն: Սոցիալական հեռավորությունը ոչ միայն 1-2 մ հեռավորությունն է, այլ այն հեռավորությունը, որը բնակչության չպաշտպանված շերտերին բաժանում է բարենպաստ պայմաններում մեկուսացված քաղաքացիներից: Կառավարությունը փորձում է պատասխանատվությունը գցել խոշոր ձեռնարկատերերի վրա, սակայն վերջիններս սոցիալական պատասխանատվություն չունեն: Ձեռնարկատերերը հարկեր են վճարում, իսկ արտակարգ դրության պայմաններում սոցիալական պատասխանատվությունն իր վրա կրում է հենց պետությունը: Իշխանությունը մտադիր է ՍԴ 7 դատավորներից ազատվելու հարցով հանրաքվեի համար 7 մլն դոլար ծախսել: Անհասկանալի է՝ ինչու մինչ այժմ այդ գումարը չի տրամադրվել կարիքավոր ընտանիքներին: Սա կառավարության կողմից սոցիալական անպատասխանատվության դրսեւորում է: 50 մլն դոլարը, որն անցած տարի ծախսվեց նախարարների, պատգամավորների, քաղաքապետարանի աշխատակիցների պարգեւատրման համար, այս տարի պետք է ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարի համար եւ դադարեցնել ծերատների փակման ծրագիրը: Ներկայիս պայմաններում անթույլատրելի է անապահով մարդկանց պետական աջակցությունից զրկելը: Այս պայմաններում իշխանությունների նման գործողությունները գնահատվում են որպես Սահմանադրության 1-ին հոդվածի խախտում, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Փաշինյանը փորձում է համաշխարհային շուկայում 30 միլիարդանոց ներկայացվածության մասին պոպուլիստական հայտարարություններով թաքցնել կառավարության անպատասխանատվությունը»,- նշում է թերթը:   

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Գոլոս Արմենիի» թերթում   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ