News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 05
USD
406.49
EUR
402.22
RUB
6.9
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է առցանց #HighTech Talks շարքը՝ ոլորտին ծանոթացնելու, ՏՏ աշխարհը բացահայտելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Նախագիծը հյուրընկալելու է հաջողված գործարարների և ՏՏ հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր կվարեն զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ և ամենակարևորը՝ մասնագիտություն: #HighTechTalks֊ը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:

#HighTechTalks շարքի մեկնարկը կտրվի մարտի 31-ին՝ ժամը 21:00-ին: Նախագծի առաջին հյուրն է լինելու PicsArt ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, ով կմիանա ԱՄՆ-ից և կվարի «ՏՏ աշխարհը» թեմայով զրույցը:

Հաղորդմանը հնարավոր կլինի ուղիղ եթերում հետևել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի/ Hakob Arshakyan ֆեյսբուքյան էջից, իսկ ավարտից հետո այն կտեղադրվի նաև նախարարության յութուբյան ալիքում:

#HighTech Talks-ի (#Հայթեք զրույցներ) հետագա առցանց հաղորդումների շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես կգան ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք կխոսեն տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական ու բացասական կողմերից, տեխնոլոգիաների դերից և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:

Բանախոսները կխոսեն աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և կտան իրենց գնահատականը, կբարձրաձայնեն ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։

Հաղորդաշարի յուրաքանչյուր բանախոսի վերաբերյալ նախապես անոնս կտեղադրվի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդի իշխանությունը չեղարկել է կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները եւ արտակարգ դրությունը
Հոկտեմբերի 1-ից թագավորություն մուտք գործողները կարիք չեն ունենա ներկայացնել պատվաստման վկայականներ կամ COVID-19-ի բացասական թեստեր․․․
Որոշ աշխատակիցներ արտասահմանից հեռահար են աշխատում՝ թաքցնելով ղեկավարներից իրենց գտնվելու վայրը․ հարցում
Հեռավար աշխատողներից մեկը Vice-ին ասել է, որ ինքը ինքնաթիռի տոմս է գնել՝ որպես ապացույց, որ վերադառնում է ԱՄՆ Եվրոպայից․․․
ԵՀ-ն հաստատել է Իտալիայի համար 21 մլրդ եվրոյի հաջորդ տրանշը՝ համավարակից հետո վերականգնման հիմնադրամից
Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար, վարչապետ Մարիո Դրագիի հեռացող կառավարությունը միջոցներ է ստացել այն բանից հետո, երբ ․․․
Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով
Շոլցը կիրակի վերադարձել էր Ծոցի երկրներ երկօրյա պաշտոնական այցից հետո, իսկ մինչ այդ եղել էր Նյու Յորքում...
Իսպանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Ես կշարունակեմ աշխատել՝ ձեռնարկելով բոլոր նախազգուշական միջոցները...
Դանիայի թագուհին Էլիզաբեթ Երկրորդի հուղարկավորությունից հետո վարակվել է COVID-19-ով
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, Մարգրետե Երկրորդը մասնակցել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությանը Լոնդոնում...
Ամենաշատ