News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Եթե նկատեցիք ԱԺ այս արտահերթ նիստում ընդդիմությունը չկա, եւ չկա մի շատ ծիծաղելի պատճառաբանությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նախաձեռնությամբ մեկնարկած ԱԺ արդեն երկրորդ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Նոր նայում էի Էդմոն Մարուքյանի լայվը, ասում էր՝ մեզ ուշ են տեղեկացրել, դրա համար չենք գալու: Կարծում եմ՝ միայն Հայաստանում է, որ քաղաքական ուժերը փորձում են ինչքան պոպուլիստական միտք չէին արտահայտել, հիմա արտահայտում են: Սա ուղղակի անընդունելի է եւ ամոթալի»,-ասաց նա:

Նշենք, որ Կառավարությունը նորից է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն է, որն այսօր մեկ անգամ արդեն տախպալվել է:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» այդ պահին ներկա պատգամավորները 65-ից ավելի չէին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնի 20 խնամյալների թեստի պատասխանը բացասական է․ Սոնա Մարտիրոսյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26-ին «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա․․․
Նորք-Մարաշում եւ Նուբարաշենում դիտարկված 6 մանկապարտեզներից մեկում արձանագրվել է խախտում
«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ից հայտնում են, որ ՀՀ...
Կորոնավիրուսից մահացածներից 4-ը տղամարդը է, 3-ը՝ կին. 56-ամյա կինը որեւէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել. ԱՆ
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով...
Բելառուսը մինչեւ հուլիսի 1-ը երկարաձգել է բժշկական ապրանքների արտահանման արգելքը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ
Ապրանքների ցանկում են բժշկական դիմակները, խալաթները, միանգամյա օգտագործման բժշկական հավաքածուները, թթվածնային թերապիայի, արհեստական ​​շնչառության սարքերը...
Եթե կորոնավիրուսից օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, սա սովորական կյանք չի կարելի համարել. ՀՀ նախագահ
Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչեւ հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք...
Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 460 նոր դեպք. կա 8 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից. Ապաքինվել է 10-ը
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք...
Ամենաշատ