News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը կարող է Չինաստանի համար իր տեղը որպես գլոբալ ուժ ամրապնդելու «հարյուրամյակի հնարավորություն» դառնալ։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է LSE-ում տնտեսագիտության դոցենտ Քեյու Ջինը։

«Ես կարծում եմ, որ սա աշխարհի վստահությունը ամրապնդելու եւ իր միջազգային վարկանիշը վերակառուցելու հարյուրամյակի հնարավորությունն է Չինաստանի համար»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ Չինաստանը օգտվել է իր դիրքերը բարձրացնելու հնարավորություններից վերջերս տնտեսական այլ ճգնաժամերի ժամանակ, ինչպիսին էր եվրոպական պարտքային շուկայի աջակցության միջոցով ֆինանսական ճգնաժամը։

Քեյու Ջինի խոսքերով՝ Պեկինում մեծանում են հակաամերիկյան տրամադրությունները՝ կապված կորոնավիրուսի ծագման ամերիկյան դիրքորոշման հետ։ Թրամփը բազմիցս այն անվանել է «Ուհանի վիրուս», «չինական վիրուս» եւ դրա տարածման մեջ նույնիսկ մեղադրել է երկրի Կոմունիստական կուսակցությանը։

«Սակայն ես կարծում եմ, որ դիվանագիտական դիրքորոշումը, պաշտոնական դիրքորոշումը փոխվում է՝ նրանք ուզում են նպաստել մեծ համակարգմանը, համագործակցությանը, ուզում են մի կողմ դնել այդ տարաձայնությունները»,- ասել է Ջինը։

Այսօրվա դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 800 000 դեպք, մահացել է 38 743 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ