News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով մեր երկրում հայտարարված արտակարգ դրությունը և այն հանգամանքը, որ այդ ընթացքում առանց եկամուտների վերականգնման մեր հաճախորդները դժվարություններ կունենան արտոնյալ ժամանակահատվածից հետո վարկի մարում իրականացնել՝ IDBank-ը հայտարարում է հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին։ 

Այն ենթադրում է`

Վարկային արձակուրդը երկարաձգվում է մինչև մայիսի 17-ը,

Վարկային արձակուրդին հաջորդող 3 ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են վճարել միայն տոկոսագումարները,

Նշված ժամանակաշրջանի ընթացքում չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա, ընդ որում այն վարկառուների համար, ում պարտավորությունների գծով առկա չէ անշարժ գույքով գրավային ապահովություն, երաշխավորություն կամ բացակայում է գրավային պայմանագրի վերակնքման անհրաժեշտությունը, վարկի մարման ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Գրավով ապահովված վարկերի դեպքում վարկառուներն օգտվում են բոլոր վերոնշյալ արտոնություններից, բացի վարկի մարման ժամկետի ավտոմատ երկարաձգումից․ նրանց Բանկը կցուցաբերի անհատական մոտեցում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 17-ից մայիսի 17-ը մայր գումարի և  տոկոսագումարների, իսկ հաջորդող 3 ամիսների ընթացքում՝ մայր գումարի չվճարման դեպքում տույժ-տուգանքներ չեն կիրառվի, վարկը չի դասակարգվի, հաճախորդների վարկային պատմությունները չեն տուժի։

Վարկային մարումների նոր գրաֆիկը հաճախորդները կստանան էլ․ փոստով։

Վարկային արձակուրդից կարող են օգտվել միայն այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր մարտի 17-ի դրությամբ չեն ունեցել ընթացիկ ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև այն հաճախորդները, ում վարկերը ձևակերպվել են մինչև մարտի 17-ը։

Եթե հաճախորդը չի ցանկանում օգտվել վերոնշյալ արտոնություններից, ապա կարող է շարունակել կատարել վճարումները վարկի մարման ներկայիս ժամանակացույցով։

Բանկը արտոնություն է սահմանել նաև հյուրատնային, ռեստորանային, տուրիստական, զվարճանքի ոլորտներում գործող, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված էական բացասական հետևանքներ կրած իրավաբանական անձ հաճախորդների համար, որոնց կցուցաբերվի անհատական մոտեցում։

Իրավաբանական անձինք սահմանված արտոնություններից օգտվելու համար իրենց վարկի հերթական մարման օրից առնվազն 5 աշխատանքային օր առաջ պետք է առցանց դիմում ներկայացնեն Բանկ՝ անցնելով հետևյալ հղումով, լրացնելով պահանջվող տվյալները, իսկ որպես թեմա ընտրելով «Վարկի մարման ժամկետի հետաձգում»։ Դիմումը ներկայացնելիս անհրաժեշտ է մանրամասն հիմնավորել ստեղծված իրավիճակը։

Դիմում կարող են ներկայացնել նաև այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր հաշվին գումար ունեն, սակայն ցանկանում են օգտվել վարկային արձակուրդից։ Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մարման հերթական օրից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։

IDBank-ը պատրաստ է ընդառաջ գնալ նաև այն հաճախորդներին, ովքեր ունեն բավարար եկամուտներ և չեն խախտի վարկի մարման իրենց ժամանակացույցը․ նրանց համար մշակվում են խրախուսանքի մեխանիզմներ։

Հաճախորդները կարող են կատարել վճարումները հեռավար տարբերակով՝ IDBanking.am առցանց հարթակով, Idram հավելվածով, ինչպես նաև IDBanking 24/7 գոտիների (ցանկին ծանոթացեք այստեղ) միջոցով՝ օգտվելով նաև 200-ից ավելի բանկային և ոչ բանկային ծառայություններից։ Վճարեք առանց Ձեր առողջությունը վտանգելու։

Վարկային արձակուրդի երկրորդ փուլի վերաբերյալ հարցեր կամ անհամաձայնություն ունենալու դեպքում, խնդրում ենք դրանք ուղղել էլ․ փոստով՝  [email protected] հասցեով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ