News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ալավերդու համայնքապետարանը հայտնել, ապա հերքել էր համայքնի բուժամբուլատորիայի աշխատակցուհու՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը։ NEWS.am-ի հետ զրույցում Ավալվերդու համայնքապետ Սասուն Խեչումյանն ասաց, որ դա ընդամենը վրիպակ է եղել, որն էլ մեծ աղմուկ բարձրացրեց։

«Մեր աշխատակցուհու կողմից եղել է տեխնիկական վրիպակ, որի արդյունքում այդպիսի աղմուկ բաձրացավ։ Մենք նկատել ենք հայտարարության մեջ առկա սխալն ու արագ շտկել։ Մեր աշխատակցուհին այդ կապակցությամբ ներողություն է խնդրել, անգամ հերքում ներկայացրել։ Դարձավ Արցախի հարցը, այնքան քննարկեցին։ Մեր համայնքում վարակվածության դեպք չկա»,- ասաց համայնքապետը։

Նշենք, որ աղմուկ բարձրացրած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.

«Ելնելով արտակարգ իրավիճակի պահպանման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ համայնքում գործող բուժամբուլատորիայի աշխատակցուհու մոտ հաստատված կորոնավիրուսի դեպքով պայմանավորված՝ խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում դուրս գալ տնից միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սահմանափակել շփման շրջանակները՝ նվազեցնելով վարակի տարածման ռիսկը: Դուրս գալու դեպքում պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները»:

Այդ հայտարարությունից հետո համայնքապետի աշխատակազմի առաջատար մասնագետ Սուսան Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ուշադրություն

Ալավերդու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած կորոնավիրուսին վերաբերող նախորդ հրապարակման մեջ կար սխալ տեղեկատվություն, որը հեռացվել է.

Ալավերդի համայնքում կորոնավիրուսի վարակման դեպք չկա, սակայն ոչ ոք ապահովագրված չէ, ուստի՝ խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում

Դուրս գալ տանից միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սահմանափակել շփման շրջանակները՝ նվազեցնելով վարակի տարածման ռիսկը, դուրս գալու դեպքում էլ պահպանել Արտակարգ դրության բոլոր կանոնները։

Փողոցում գտնվող քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի «կենսական անհրաժեշտ» տեղաշարժի տրամաբանության մեջ։

Բնականոն կյանքի վերադարձը հնարավոր է միայն տանը մնալու պահանջը եւ կանխարգելիչ կանոնները պահպանելու դեպքում, վիրուսի դեմ պետք է պայքարենք բոլորս՝ մեր զգոնությամբ եւ պատասխանատվությամբ

Առողջություն բոլորիս»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ