News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում այսօր հայտնել է, որ մարզում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է հինգի, նշել, որ վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են։ Այս մասին գրում է hetq.am-ը։

«Մի քանի օր առաջ պարզ էր դարձել, որ վարակակիրներից մեկը Ստեփանավանի 70-ամյա բնակչուհի է, որը վերջերս էր վերադարձել Մոսկվայից։ Վերջինս ներկայումս գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ստեփանավանի ԲԿ համաճարակաբան Կարեն Մաղաքյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշում է, որ այս պահի դրությամբ մեկուսացվել է 18 անձ, որոնցից 6-ը շտապ օգնության ծառայության աշխատակիցներ են։ Նրանք բոլորը մեկուսացված են Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորում գտնվող հանգստյան տանը։ Մաղաքյանի խոսքով՝ բոլորն ուղղակի շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ։ Նրանց կորոնավիրուսի ստուգման թեստ կարվի մեկուսացման օրվանից 14 օր անց»։

Ըստ աղբյուրի՝ Ստեփանավանում և հարակից գյուղերում այս պահի դրությամբ կան ինքնամեկուսացվածներ, որոնց Ստեփանավանի բուժկենտրոնի աշխատակիցները պարբերաբար ստուգում և հետազոտում են։

«Նրանց թիվն այս պահի դրությամբ 23 է, որոնց մի մասը նոր են ժամանել Ռուսաստանից և Թուրքիայից։ Արտակարգ դրության հաստատումից ի վեր մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 80։ Մաղաքյանն այդուհանդերձ նշում է, որ բժշկական կենտրոնը, հնարավոր վարակակրի մասին, կարող է իմանալ միայն այն դեպքում, երբ գրանցվի շտապ օգնության կանչ և նշում, որ առավել արդյունավետ պայքարելու համար լավ կլինի, որ պատկան մարմինները բժշկական կենտրոններին տեղեկացնեն օդանավակայաններից ժամանող քաղաքացիների վերաբերյալ, որպեսզի բուժհաստատությունը նախապատրաստվի հնարավոր դեպքերի արձագանքմանը»։

Լուրը ճշտելու համար hetq.am-ը փորձել է կապ հաստատել նաև պարետատան հետ, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել,  օպերատորներից և ոչ մեկը չի պատասխանել զանգերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ