News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիա նահանգում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն կարող է գերազանցել 10 հազարը, նրանց թվում կան նաեւ հայեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչ, մասնավոր դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ Ջեմա Հարությունյանը:

Ըստ նրա` իրեն հայտնի է մարտի վերջին Լոս Անջելեսում մահացած միայն մեկ հայի մասին, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:

«Մարդիկ ամբողջ օրը նստում են տանը եւ գրեթե ոչ մի տեղ չեն գնում: Տեղաշարժման սահմանափակումներ են հայտարարվել: Աշխատանքի թույլատրվում է գնալ միայն պետական ծառայողներին եւ բուժաշխատողներին, թույլատրվում է նաեւ որոշ խանութների աշխատանքը, որոնք այցելելիս հարկավոր է երկու մետր սոցիալական հեռավորություն պահպանել, դիմակներ եւ ձեռնոց կրելը պարտադիր է: Տնից դուրս գալիս հարկավոր է փաստաթղթեր ունենալ: Այս նորմերին հետեւելը խիստ վերահսկվում է»,- ասել է նա:

Հարությունյանը պարզաբանել է, որ սահմանափակումներն ուժի մեջ են արդեն 3 շաբաթ եւ երկարաձգվել են եւս մեկ ամսով: «Այս իրավիճակը կշարունակվի առնվազն մինչեւ ապրիլի վերջ, բայց սահմանափակումները կարող են կրկին երկարաձգվել: Բոլոր դպրոցները փակ են, գարնանային արձակուրդներ են հայտարարվել: Իսկ կրթության համակարգն անցել է հեռավար ռեժիմի: Ինչ վերաբերում է պետության աջակցությանը, ապա այն ինչ-որ չափով կարող է լինել, բայց մարդիկ հիմնականում իրենք իրենց են ապավինում են: Աշխատողների աշխատավարձերը դեռ պահպանվում են, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու»,- շեշտել է  Ջեմա Հարությունյանը:

Հարությունյանը հավելել է, որ մարդկանց, անշուշտ, վախեցնում է մահացության մակարդակը երկրում: « Սկզբում բնակչությունն ակտիվորեն սնունդ էր գնում սուպերմարկետներից, սակայն այժմ այդ իմաստով իրավիճակը կայունացել է: Ինչ վերաբերում է նահանգում հիվանդանոցներում տեղերի հնարավոր պակասին, ապա այդպիսի բան դեռ չի նկատվում»,- եզրափակել է նա:

Նշենք, որ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, մարտին Լոս Անջելեսում կորոնավիրուսով վարակված 34-ամյա հայ տղամարդ էր մահացել: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում դեպքերի թիվն աճել է` հասնելով 277 522-ի, մահացել է 7403 հիվանդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում իշխանությունը իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը. Էդմոն Մարուքյան
Ընդհանրապես մեղավոր փնտրելու ժամանակը չէ, որովհետեւ մենք դրանով ոչ մի հարց չենք լուծում...
Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համերաշխության օրակարգով․ ԱԻ նախկին նախարար
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջովին ձախողել է հակահամաճարակային․․․
Դուբայում հունիսի 3-ից լիարժեք աշխատանքը կվերսկսեն առեւտրի կենտրոններն ու մասնավոր ձեռնարկությունները
Դուբայի տնտեությունը, որը զգալի աստիճանով կախված է մանրածախ առեւտրից եւ զբոսաշրջությունից, տուժել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումներից․․․
Դա ոչ թե «Գլորիա» կարի ֆաբրիկայի, այլ ոստիկանության պարտականությունն է. փաստաբան
Որևէ սուբյեկտի պատասխանատվություն ենթարկելուց առաջ ճիշտ կլինի և օգտակար ժամանակ տրամադրել և որոշակի փաստեր ուսումնասիրել...
Այս խեղճ մարդիկ ի՞նչ անեն, ավանա՞կ պահեն տանը, հեծնեն գործի գնա՞ն․ Երվանդ Վարոսյան
Իսկ ո՞վ/ովքե՞ր էին պարտավոր գոնե 3 ամսում մշակել այս խեղճ մարդկանց թոշակն այլ, ավելի անվտանգ ու արժանապատիվ․․․
Պատասխանատվությունից «ձեռքերը լվանալու» ժամանակը․ Գարեգին Չուգասյան
Ցավոք, նորից մոտենում է «հրշեջների»...
Ամենաշատ