News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով վարակված ամերիկացիներին կարող են տասնյակ հազարավոր դոլարներ անհրաժեշտ լինել բուժման դիմաց վճարելու համար, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով CNBC-ին։

«Այն մարդիկ, որոնք կորոնավիրուսային վարակով հիվանդանոց են ընկնում, պետք է պատրաստվեն նրան, որ ստիպված կլինեն վճարել 42 486 - 74 310 դոլար այն դեպքում, եթե չունեն բժշկական ապահովագրություն կամ եթե նրանց ապահովագրական ընկերությունը որոշի, որ նրանց կողմից ստացված բժշկական օգնությունը չի մտնում այն ծառայությունների մեջ, որոնք նախատեսված են ապահովագրությամբ»,- հայտնում է CNBC-ը՝ հղում կատարելով FAIR Health անկախ կազմակերպության տվյալներին։

Ընդ որում, օրինակ, չապահովագրված պացիենտներին վեցօրյա հոսպիտալացման համար պետք է վճարել 73 300 դոլար, իսկ ապահովագրվածներին՝ 38 222 դոլարի մի մասը, որը բուժհաստատությունը գանձում է ապահովագրական ընկերությունից։

Կորոնավիրուսի համավարակը առնչվել է համարյա ամբողջ աշխարհին։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան միլիոն մարդ, նրանցից ավելի քան 50 000-ը մահացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ