News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կիրակի Սինգապուրի իշխանությունները սկսել են անվճար բաժանել բժշկական դիմակներ, երբ վարչապետ Լի Սյան Լուն մի քանի օր անց առաջին անգամ կոչ է արել բնակիչներին օգտագործել անհատական պաշտպանության այդ միջոցները նոր կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում: Ըստ հաղորդագրության տեքստի՝ դիմակները կտարածվեն մինչեւ ապրիլի 12-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Յուրաքանչյուր ընտանիք կկարողանա ստանալ դիմակներ ընտանիքի անդամների թվով՝ ավելացրած եւս մեկը»,-նշված է հայտարարության մեջ: Միաժամանակ հաղորդագրության մեջ նշված է, որ «դիմակները բազմանգամյա օգտագործման են, դրանք կարելի է լվանալ, արդուկել եւ կրկին օգտագործել»: «Վիրաբուժական դիմակներն այժմ ավելի անհրաժեշտ են նրանց համար, ովքեր գտնվում են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում»,-նշել են կառավարությունում:

Ապրիլի 3-ին վարչապետը ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում ընդգծել էր, որ իշխանություններն անհրաժեշտ են համարում դիմակներ կրելը, քանի որ հայտնվել են վիրուսով վարակվելու ասիմպտոմ նախադեպեր: Բացի այդ, կառավարության ղեկավարը հայտնել է լրացուցիչ սահմանափակումների մասին կորոնավիրուսի տարածման կապակցությամբ: Մասնավորապես, ապրիլի 7-ից քաղաք-պետությունում փակ կլինեն բոլոր հիմնական օբյեկտները, բացի կենսական անհրաժեշտություն ներկայացնողներից, որոնց շարքին են դասվում մթերային խանութները, դեղատները, հանրային տրանսպորտը. դադարեցված կլինեն դասերը դպրոցներում եւ բուհերում: Լի Սյան Լուն կոչ է արել բնակիչներին դուրս չգալ տնից առանց խիստ անհրաժեշտության: Մինչդեռ, նրա խոսքով, դա դեռ առաջարկի մակարդակում է, սակայն եթե իրավիճակը լբարելավվի, կառավարությունը պատրաստ է հետագա խիստ միջոցներ ձեռնարկել:

Նախօրեին Սինգապուրի իշխանությունները հայտնել էին կորոնավիրուսով վարակման 75 նոր դեպքերի մասին, որն ամենաբարձր ցուցանիշն է երկրում՝ սկսած հունվարի 23-ից: Այսօրվա դրությամբ՝ հանրապետությունում վարակվածների թիվը հասնում է 1.2 հազարի, վեց մարդ մահացել է:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերի վերջում Կենտրոնական Չինաստանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին անվանել էր այն պանդեմիա: Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում վարակվել է ավելի քան 1.1 միլիոն մարդ, գրանցվել է ավելի քան 60 հազար մահ նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ