News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը ԵԽ անդամ պետություններին կոչ է արել COVID-19 գլոբալ համավարակի ժամանակ պաշտպանել ազատազրկված բոլոր անձանց իրավունքներն ու առողջությունը:

«Ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք, ինչպես նաեւ հետաքննության ժամանակ կալանավորվածները դասվում են վիրուսով վարակվելու հանդեպ առավել խոցելիների թվին, քանի որ գտնվում են բարձր ռիսկի միջավայրում. այդպիսի հաստատությունները, որպես կանոն, հարմարեցված չեն մասշտաբային համաճարակների իրավիճակներին, իսկ հիմնական պաշտպանական միջոցառումները, ինչպես սոցիալական հեռավորության պահպանումը եւ հիգիենայի կանոնները, չեն կարող ապահովվել նույն մակարդակով, ինչպես այդ հաստատությունների սահմաններից դուրս՝ այնտեղ պահվող անձանց ենթարկելով առողջության համար մեծ վտանգի: Դրանից բացի, եվրոպական շատ երկրներում համավարակը տարածվում է գերբեռնված բանտերի եւ նեղ հավաքական խցերում պահելու վատ պայմաններում, անբավարար բժշկական սպասարկման, ինչպես նաեւ բանտարկյալների շրջանում ինֆեկցիոն եւ քրոնիկական հիվանդությունների ավելի բարձր ցուցանիշների ֆոնին, ինչպիսին են տուբերկուլյոզը, դիաբետը եւ ՄԻԱՎ-ը: Ամբողջ Եվրոպայում մի շարք բանտերում արդեն գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, իսկ դրանցից որոշներում՝ մահվան ելքով: Բանտերում լարվածությունն աճում է համավարակի ճգնաժամի սկսվելու պահից՝ հանգեցնելով բողոքի բռնկումների (որոշ դեպքերում բռնությամբ ուղեկցվող) որպես արձագանք տեսակցությունների եւ բանտերում հասանելիության այլ տեսակների սահմանափակումներին:

Ազատազրկման վայրերում կորոնավիրուսի խոշորամասշտաբ բռնկումների կանխման համար որոշ անդամ պետություններ նախաձեռնել են որոշակի կարգի բանտարկյաների ազատ արձակում: Շատերն էլ սկսել են իրենց քրեական արդարադատության համակարգերը ադապտացնել բանտարկյալների թվի կրճատմանը՝ դիմելով տարբեր միջոցների, ներառյալ ժամանակավոր կամ վաղաժամկետ ազատումը եւ համաներման անցկացումը, տանը բանտակելը եւ դատավճիռների մեղմացումը, քրեական հետապնդումների եւ դատավճիռների իրագործման կասեցումը: Ես բոլոր անդամ պետություններին հորդորում եմ օգտագործել ազատազրկման բոլոր հասանելի այլընտրանքային միջոցները, երբ դա միայն հնարավոր է առանց խտրականության:

Մարդու իրավունքների ոլորտում համապատասխան ստանդարտների համաձայն, որոնք COVID-19 համավարակի ենթատեքստում նշված են խոշտանգումների կանխման եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, հարցերով Եվրոպական կոմիտեի սկզբունքների ժողովածուում, ազատազրկման այլընտրանքային միջոցների օգտագործումը առաջնահերթ պարտավորություն է  ազատազրկման վայրերի գերբնակեցման իրավիճակներում եւ առավել եւս արտակարգ իրավիճակներում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այն բանտարկյալներին, որոնց մոտ առողջական խնդիրներ կան, տարեցներին, որոնք հանրությանը վտանգ չեն սպառնում, եւ նրանց, որոնք մեղադրվում կամ դատապարտված են աննշան կամ ոչ բռնի հանցագործությունների պատճառով: Ամբողջ Եվրոպայում ազատազրկված անձանց թվի կրճատումը անհրաժեշտ պայման է սանիտարական կանոնների արդյունավետ պահպանում ապահովելու եւ բանտային անձնակազմի վրա ու ընդհանրապես քրեակատարողական համակարգի վրա աճող ճնշումը թուլացնելու համար: Միաժամանակ, աջակցության կարիք ունեցող ազատված անձանց պետք է անհետաձգելի օգնության, կացարանի եւ բազային ծառայությունների հասանելություն տրամադրվի, ներառյալ բժշկական սպասարկումը: Ակնհայտ է, որ այս ենթատեքստում առաջնահերթ հրամայական պետք է դառնա նաեւ իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների անհապաղ եւ անվերապահ ազատումը, ինչպես նաեւ նրանց, ովքեր Եվրոպայի խորհրդի որոշ անդամ պետություններում ազատությունից զրկված են մարդու իրավունքների ոլորտում ստանդարտների խախտմամբ:

Կառավարությանը պետք է նաեւ ապահովել, որպեսզի համավարակի ժամանակ պահպանվեն անազատության մեջ գտնվող մարդկանց իրավունքները, հաշվի առնել առավել խոցելի բանտարկյալների, հաշմանդամների, հղի կանանց ու անչափահաս բանտարկյալների պահանջները: Անազատության պայմաններում գտնվող անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակող ցանկացած միջոց պետք է լինի համաչափ, ոչ խտրական եւ վերահսկելի: Օրինակ, եթե հարազատների եւ մտերիմների կամ այլ մարդկանց հետ տեսակցությունների սահմանափակումներն անհրաժեշտություն են, ապա նրանք պետք է փոխարինվեն այլընտրանքային միջոցներով, օրինակ՝ հեռախոսով կամ տեսակապով: Անհրաժեշտ է ապահովել բանտարկյալների եւ բանտի անձնակազմի կյանքի եւ առողջության իրավունքների պաշտպանությունը՝ համապատասխան ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի եզրակացություններին: Ինչպես նշվում է Միջհիմնարկային մշտական կոմիտեի հայտարարության մեջ, բանտարկյալները պետք է շարունակեն հասանելիություն ունենալ տեղեկատվության, իրավաբանական օգնության եւ բողոքների անկախ մեխանիզմների նկատմամբ: Անազատության վայրերի մոնիթորինգի մեխանիզմները պետք է հնարավորություն ունենան շարունակել հետեւել իրավիճակին, զգուշավորության միջոցառումներ ընդունել, որպեսզի մարդկանց հավելյալ ռիսկերի չենթարկեն («մի վնասիր» սկզբունք):

Խնդիրների արդյունավետ լուծման համար հարկավոր է անհապաղ սկսել մարդասիրական եւ համապարփակ ծրագիրը, որը հիմնված է մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների վրա: Դա պետք է արվի մարդու իրավունքների ոլորտում շահագրգիռ կողմերի, մասնավորապես, ազգային կանախարգելիչ մեխանիզմների կամ այլ անկախ հիմնարկների, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ազգային կառույցների, ինչպես նաեւ իրավապաշտպան ՀԿ-ների հետ համագործակցությամբ»,- ասված է Միյատովիչի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ