News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 05
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին բազմաթիվ բողոք-նամակներ են ստացվում առ այն, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերը իրականում անօգուտ են եւ ոչ ներառական: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա խոսենք ըստ էության: Մասնավորապես խիստ մտահոգություն է առաջացնում այն, որ ներկայումս ՀՀ-ում շարունակում են փոքր մնալ իրականացվող թեստավորման ցուցանիշները: Առկա վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում օրական իրականցվում է 200-300 թեստավորում: Հավատացեք սա ոչ թե քիչ է, այլ շատ քիչ է: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս համավարակին հաղթելու ամենագործուն միջոցը ազգաբնակչության շրջանում մեծածավալ թեստավորման իրականացումն է: Օրինակ համավարակի դեմ հաջող պայքարի առաջավոր երկիր համարվող Հարավային Կորեայում օրական իրականացվում է 15-20 հազար թեստավորում:

Հասարակության շրջանում մեկ այլ բողոք հարուցող հարց է հանդիսանում վերցված վարկերի  վերադարձման հարցը: Պետք է բոլոր վարկերի գծով ՀՀ կառավարությունը եւ ՀՀ ԿԲ իրականացնեն առաջիկա մի քանի ամիսների գծով տոկոսների համաներում եւ մարման ժամկետների երկարացում այդ ամիսների կտրվածքով: Ավելին՝ այդ ամիսներից հետո էլ պետք է առաջարկվի մեխանիզմ, որը կենթադրի մուծումների բեռի աստիճանական վերականգնում: Օրինակ մեր դաշնակից  Ռուսաստանում արդեն իսկ մշակվում է այդ մեխանիզմը:

Չլուծված է շարունակում մնալ գործազուրկների հիմնախնդիրը: Ինչ է նշանակում օժանդակություն տալ նրանց մի մասին: Սա անընդունելի է ու դատապարտելի: Հասարակության վրդովմունքն այս առումով լրիվ տեղին է, քանի որ պետք է օժանդակություն տրվի բոլոր գործազուրկներին եւ այդ օժանդակությունը պետք է լինի առնվազն առաջիկա ամիսների կտրվածքով, այլ ոչ թե միանվագ: Օրինակ ԱՄՆ կառավարության տնտեսական օժանդակության փաթեթով ավելացվել է տրվող գործազրկության նպաստների գումարը, որը ունի երկու նպատակ: Մի կողմից թեթեւացնում  է գործազրկության ճիրաններում հայտնված անձանց սոցիալական հիմնախնդիրները, իսկ մյուս կողմից ավելացնում է տնտեսության մեջ կատարվող սպառման ծախսերը, որը էական նշանակություն կունենա իրական հատվածի իրացման ծավալների պահպանման տեսանկյունից:

Հասարակության շրջանում առկա դժգոհությունների մի ստվար մաս էլ վերաբերում է այնպիսի  խոցելի խավերի, ինչպիսիք են հաշմանդմաները, տարիքային կենսաթոշակառուները, բազմազավակ մայրերը եւ այլն: Ցավոք այստեղ եւս մեր կառավարության կողմից իրականցվող քայլերը ոչ բավարար են եւ ոչ էլ հուսադրող քաղաքացիների համար:

Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է աներկբա նշել, որ իրականցվող միջոցառումների մասշտաբները խիստ անհամապատասխան են ստեղծված իրավիճակին, որի վառ վկայությունն են հանդիսանում հասարակության մեջ առկա խորը դժգոհությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ընդհատակյա հարսանիքներ» Հայաստանում․ Փաշինյանը 100 հոգանոց հարսանիքի մասին նամակ է ստացել
Օգտատերը զգուշացնում է, որ վաղը Ջրվեժի «Վիլա» ռեստորանում 100 հոգանոց հարսանիք է լինելու․․․
Ի՞նչ պետք է անեն բանկերը այս պայմաններում իրենց կենսունակությունը պահպանելու համար. Աշոտ Օսիպյանը 5 ուղղություն է նշում
Բանկային համակարգը համավարակի պայմաններում...
Դուբայի ոստիկանությունը լողափերում ավելի քան 100 մարդու է տուգանել դիմակների բացակայության պատճառով
ԱՄԷ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 300 եւ մահվան 270 դեպք...
«Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալած մարդն իրավունք չունի ուրիշին մեղադրելու այդ գործընթացում». Կարեն Սիմոնյան
Մենք մեր պետության թշնամին չենք, որ ուզենք իրենց վատը, մենք ուզում ենք, որ բոլոր մարդիկ հնարավորության սահմանում ստանան առողջապահական օգնություն...
Էրդողանը ծրագրում է էքսպանսիա արտասահմանում եւ ճնշումներ Թուրքիայում
Թուրքիան մարդասիրական օգնությունն օգտագործել է որպես «փափուկ ուժի» խաղի մի մաս...
Թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Խնդրում ենք չմեղադրել մեր տնօրենին՝ ընկեր Կոստանյանին․․․