News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Ցավոք սրտի գազի գինը շատ հաճախ եղել է քաղաքական շահարկումների առարկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնելուն:

«Սա ասելով նկատի ունեմ ՀՀ կառավարությանը, որովհետեւ նախկինում ՀՀ կառավարությունը դա միշտ օգտագործել են քաղաքական նպատակներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Այսօր մենք այսպիսի իրավիճակների ենք բախվում, դա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետեւանք է: Մենք այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք, որոնք անպայման պետք է լուծենք»,-ասաց Փաշինյանը:

Նան հիշեցրեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմին» որ վերանայենք գազի գինը՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը: Այսինքն մենք առաջարկել ենք, որ բանակցություններ սկսենք գազի գինը նվազեցնելու ուղղությամբ, եւ ուզում եմ ասել, որ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը, եւ հումանիտար առումով, եւ տնտեսական առումով, ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ մենք կկարողանանք այդ թեման քննարկել, գալ ընդհանուր հայտարարի: Եվ ՌԴ նախագահը նաեւ կմիջամտի այս պրոցեսին, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել:

Մեր հանրության եւ կառավարության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այդպիսի որոշում կայացնել»:

Վարչապետը նկատեց, որ մենք խոսում ենք դոլարիզացիայի բարձր մակարդակի մասին, բայց մինչեւ հիմա ռուսական գազի համար վճարում ենք դոլարով. «Մեր առաջարկն այն է, որը ես այսօր կրկնել եմ, որ ճիշտ կլինի՝ մենք գազի դիմաց ռուբլով վճարենք: Դա ավելի տրամաբանական է: Հույս ունենանք, որ այս բանակցությունները հաջող կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ