Ռուսաստանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների կլինիկական հետազոտությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դաշնային բժշկակենսաբանական գործակալությանը:
«Մեֆլոխին», «Հիդրօքսիքլորոքին» եւ «Կալիդավիր» դեղամիջոցների թեստավորումը կանցկացվի տարբեր ծանրության աստիճանով հիվանդների 3 խմբում: Հետազոտությունները կորոնավիրուսով վարակվածի գրավոր համաձայնությամբ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնում: