News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել է 280 առաջարկ՝ ի պատասխան ԹԱՕ սարքերի հարցով ՏՏ հանրույթին ուղղված նախարարության կոչին: Այս մասին ապրիլի 8-ին կառավարությկան մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ վերջին 2 օրում բոլոր առաջարկներն ուսումնասիրվել են եւ դասակարգվել: «Մենք կարող ենք արձանագրել, որ այսօր նախարարությունը ստացել է ԹԱՕ 10 սարք, որոնք վերանորոգվել են եւ շահագործման համար պատրաստ են: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դրանք տրամադրելու առողջապահության նախարարությանը»,- հայտարարեց Արշակյանը:

Նա նշեց, որ գործընթացը շարունակվում է, նախարարությունն ամեն օր ստանում է զանգեր եւ հաղորդագրություններ ու դուրս գրված կամ չաշխատող ԹԱՕ սարքեր: Ստացված ամբողջ անսարք սարքավորումներն ուղարկվում են Ինժեներական քաղաք, որտեղ ԹԱՕ սարքերը վերանորոգվում են: Տասնյակ նամակներ են ստացվում նաեւ արտասահմանի մեր հայրենակիցներից՝ Լիբանանից, Ռուսաստանից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից: «Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են օգնություն ցույց տալ տեղական ինժեներներին նմուշներ եւ խորհրդակցություններ տրամադրելու առումով»,- հայտարարեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս ԹԱՕ սարքերի վերաբերյալ մեծ ծավալի տեղեկություններ են ստացվում, ասվում է, որ դրանք հեշտ է արտադրել, սակայն այն սարքերը, որոնց մասին խոսք է գնում, դրած խնդիրը չեն լուծում, ավելին՝ կարող են հիվանդին նույնիսկ վնաս հասցնել: «Այս սարքերը մեծ մասամբ արտադրված են 3D պրինտերով եւ դրված խնդիրը չեն լուծում: Իրականում ԹԱՕ սարքերը պետք է հագեցած լինեն ներկառուցված խոնավության եւ տաքացման համակարգով, տարբեր համակարգերով եւ սենսորներով՝ գնահատելու համար պացիենտի վիճակը, անհրաժեշտության դեպքում սարքը պետք է կանգ առնի կամ բժիշկներին համապատասխան ազդանշան տա: Սա լուրջ սարքավորում է, այլ ոչ թե օդ ներմղող պոմպ: Նման սարքերի նախագծումը լուրջ գործընթաց է, ուստի ես կոչ եմ անում, որ մենք այս հարցին ավելի լրջորեն վերաբերվենք: Այս հարցը չի լուծվում մեկ շաբաթում կամ ամսում, նույնիսկ չլիցենզավորված, բայց գործող սարք ապահովելու համար»,- հայտարարեց նա:

Հայաստանում գոյություն ունեցող արտադրությունների, ինժեներական ընկերությունների, ինստիտուտների եւ կայացած գիտահետազոտական խմբերի ներկայացուցիչները պատարստակամություն են հայտնել մասնակցելու ԹԱՕ սարքերի նախագծմանը, լաբորատոր թեստավորմանը, ԹԱՕ սարքերի պահեստամասերի եւ այլ տարրերի արտադրությանն ու արտահանմանը: Նախարարը խոստացավ լրացուցիչ ներկայացնել, թե նախարարությունն ինչպիսի արդյունքներ է ակնկալում այս բոլոր գործընթացներից եւ ինչ ուղղությամբ են շարժվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ