News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են, որ Հայաստանի կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան՝ պատճառաբանելով, որ մեկուսացման տեղի խնդիր ունեն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Քաղաքացիները նշում են, որ այդ հրահանգը տվել է ՀՀ վարչապետը և իրենք, առանց գումարի, օրեր շարունակ գիշերում են օդանավակայանում:

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարդու իրավունքների լուրջ խնդիրների շարքում հատուկ սրություն ունի ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանված՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի իրավունքը», գրել է Ռուբեն Մելիքյանը։ Ըստ նրա՝  խնդիրը հատկապես հրատապ է Ռուսաստանի ուղղությամբ՝ թե՛ վերադարձի սպասող մեր հայրենակիցների մեծ թվի և թե՛ նրանց զգալի մասի՝ օրեցօր ծանրացող սոցիալական վիճակի պատճառով։

«Որքան հասկանում եմ՝ բուն խնդիրը ոչ թե ինքնին փոխադրման կազմակերպումն է, այլ այն, որ մեր կառավարությունը չի կարողանում Հայաստանում ապահովել մեկուսացման՝ անհրաժեշտ ծավալի ենթակառուցվածք։ Բայց ախր, հարգելի պատասխանատուներ, օրեր առաջ դուք չէի՞ք, որ անցկացրեցիք «հեռախոսներով հսկման» համակարգը։ Բա ինչու՞ այս դեպքում չեք գործադրում։ Ի՞նչ պարտադիր է, որ մարդկանց ինչ-որ հյուրանոցում մեկուսացնեք։ Ստացեք խիստ ռեժիմով ինքնամեկուսացման գրավոր համաձայնություն (նույնը՝ ընտանիքի անդամներից), վերադարձրեք մարդկանց հայրենիք և հսկեք ձեր իսկ ներդրած եղանակով։ Գոնե մի հարցում օգտակարություն կունենա այդ խայտառակությունը։

Մանավանդ, որքան հասկացա վարչապետի խոսքից, համաճարակի «պիկը» մեզ մոտ արդեն անցել է, և, փառք Աստծո, այժմ ունենք «կորը հարթեցնելու» դրական միտում։

Կարճ ասած, մարդկանց վիճակը գնալով վատթարանում է, մարդիկ 5-6 օր ապարդյուն սպասելուց սկսում են հուսալքվել։ Գործուն քայլեր ու ամբողջական լուծում է պետք», գրել է իրավապաշտպանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ