News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն չի հետաքրքրում Ֆրանսիայի կողմից Իրանին բժշկական սարքավորումների մատակարարման հարցը: Իր դիրքորոշման մասին նա հայտնել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ինձ չի հետաքրքրում: Նրանք բժշկական պարագանե՞ ր են մատակարարում Իրանին: Դա ինձ չի հետաքրքրում»,- ասել է Թրամփը: Ընդ որում, նա հարցին հանգամանորեն չի պատասխանել:

Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները վերջին օրերին բազմիցս պնդում էին, որ պատժամիջոցները չեն տարածվում սննդի, դեղորայքի եւ բժշկական սարքավորումների մատակարարման վրա: Միեւնույն ժամանակ, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրող Գայ Բենսոնի հետ հարցազրույցում դեմ էր արտահայտվել Իսլամական հանրապետությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 6-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Փարիզը, եվրոպական գործընկերների հետ միասին, պատրաստ է շարունակել մարդասիրական համագործակցությունը Թեհրանի հետ:

Իրանի իշխանությունները բազմիցս մեղադրանքներով են հանդես են եկել Միացյալ Նահանգների ղեկավարության հասցեին համաճարակի ֆոնին: Իսլամական հանրապետության ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ պատժամիջոցները թույլ չեն տալիս երկրին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, եւ, հետևաբար, ուղղակիորեն ազդում են կորոնավիրուսի տարածման վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ