News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 31
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը:

Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր, մասնավորապես,

Չարենցավան համայնքի «Վան» ֆուտբոլային ակումբի տնօրինության նախաձեռնությամբ 60 շահառու ընտանիքների տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ:

Սոցիալական մեկ այլ նախաձեռնությամբ են հանդես եկել Նոր Գեղիի համայնքապետարանը և «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրությունը ներկայացնող «ՔԵՅ ԷՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն:

Վերջիններիս կողմից Նոր Գեղի համայնքի ուսուցիչներին, մանկապարտեզների, համայնքապետարանի, Հայ Փոստի աշխատակիցներին, բուժաշխատողներին, կամավորներին, սբ․Հովհաննես եկեղեցու ծառայողներին տրամադրվել է «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրանքի տեսականուց:

Կամարիս համայնքում գործող «Ռոք Բերի» ընկերությունը Ծաղկաձորի հանգստյան տներում մեկուսացված մեր համաքաղաքացիներին կրկին փոխանցել է իր արտադրանքի տեսականուց:

Սոլակ համայնքի նախաձեռնությամբ էլ դիմակներ են կարվել և բաժանվել բնակիչներին:

Մեր համայնքներում շարունակվում են սոցիալական տարբեր ծրագրեր իրականանալ, իսկ ես դրան զուգահեռ, կրկին կոչ եմ անում և հորդորում այս օրերին ևս խստորեն պահպանել Պարետատան սահմանած սահմանափակումները, #մնալտանը և տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ձեզ հետ ունենալով նաև հատուկ նմուշի ձևաթուղթը:

Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր տնտեսվարողներին, անհատներին, կամավորներին՝ մեր կողքին գտնվելու և մեր համայնքներում նման ծավալի ծրագրերը կյանքի կոչելու համար:

Համոզված եմ՝ միասնական և համախմբված շատ արագ հաղթահարելու ենք այս ճգնաժամը:

Առո՛ղջ եղեք», - գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1297 կազմակերպության գործունեություն դադարեցվել է
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման…
Իսպանիայում կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 21-ը
Տեսակոնֆերանսի ընթացքում Սանչեը հայտարարել է տարածաշրջային կառավարության առաջնորդներին, որ դա կլինի վերջին սահմանափակումը, որը կընդունվի Իսպանիայում կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ․․․
Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը
Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը…
Պուտինն ու օտարերկրյա առաջնորդները կհետեւեն Հաղթանակի շքերթին տրիբունայից
Անշուշտ, կլինեն նաեւ օտարերկրյա առաջնորդներ, իսկ մոդալությունը կլինի, այսպես ասած, համաճարակաբանական․ դա ամենն է, ինչ պետք է ճշտել․․․
Կորոնավիրուսի զոհերի անանուն մնալու գաղտնի հրաման տալու մասին ինֆորմացիան ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան
Նիկոլ, պետք չի փրկել հայ ժողովրդին, պետք չի փորձել փրկել հայրենիքը…
Եգիպտական հյուրանոցները վերսկսել են աշխատանքը
Ընդ որում՝ աղբյուրները հայտնել են գործակալությանը, որ հյուրանոցները կկարողանան ընդունել սահմանափակ թվով այցելուներ․․․