News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիի փողոցում կողոպտել են զորամասի կին ծառայողի։ Ըստ SHAMSHYAN.com-ի՝ երեկ՝ ապրիլի 8-ին, ժամը 08:30-ի սահմանում Գյումրիում հայտնի մսի կոմբինատ թաղամասում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Ռոզա Ա.-ին՝ աշխատանքի գնալու պահին հետևից մոտեցել է մի անծանոթ քաղաքացի, բռնել ձեռքերը, պահանջել ոսկյա զարդերը:

Այդ ընթացքում Ռոզա Ա.-ին դիմացից բժշկական դիմակով մեկ այլ քաղաքացի է մոտեցել, նրա ձախ ձեռքից հանել է ոսկյա մատանին,  ականջներից՝ ոսկե ականջօղերը, ապա երկուսն էլ դիմել են փախուստի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ տուժած Ռոզա Ա.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Ոստիկանության Կումայրիի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ