News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Թելանգանա նահանգի բնակչուհին երեք օրում ավելի քան 1.4 հազար կիլոմետր է անցել` հարեւան նահանգից իր որդուն վերցնելու համար, որն այնտեղ էր մնացել կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ հայտարարված մեկուսացման ռեժիմի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով India Today-ը:

Միայնակ մայր Ռազիա Բեգումը աշխատում է Նիզամաբադ քաղաքի պետական դպրոցում, որը գտնվում է Թելանգանա նահանգի հյուսիսում, ունի երկու որդի: Նրանցից մեկը ավարտել է ինժեներական ֆակուլտետը, երկրորդը սովորում է` բժիշկ դառնալու համար եւ մարտի կեսերին ուղեւորվել էր դեպի Անդհրա Պրադեշ նահանգի հարավ-արեւելքում գտնվող Նելուրու քաղաք` ընկերոջ հիվանդ հորն օգնելու համար:

Դրանից կարճ ժամանակ անց Հնդկաստանի կառավարությունը հայտարարել էր 21 օրով` մինչեւ ապրիլի 14-ը, մեկուսացման ռեժիմի ներդրման մասին: Իշխանությունները երկրի բնակիչներին հորդորել են առանց խիստ անհրաժեշտության  փողոց դուրս չգալ, սահմանափակել  հասարակական տրանսպորտի, տաքսի ծառայությունների, մետրոյի եւ երկաթուղիների աշխատանքը: Մինչեւ ապրիլի 14-ը դադարեցվել են նաեւ բոլոր ներքին եւ միջազգային ավեիաչվերթները:

«Դա կնոջ համար փոքրիկ սկուտերով դժվար ճանապարհորդություն էր: Բայց որդուս վերադարձնելու վճռականությունը հաղթահարեց իմ բոլոր վախերը: Սարսափելի էր գիշերով ճանապարհներով ընթանալը, որտեղ ավտոմեքենաներ եւ մարդիկ չկան»,- ասել է կինը, որը ոստիկանությունից այս ճանապարհորդության ընթացքում հարեւան նահանգների սահմանները հատելու թույլտվություն էր ստացել:

Հնդկաստանի իշխանությունները շաբաթ քննարկելու են նոր կորոնավիրուսով հիվանդացածների թվի աճի հետ կապված երկրում մեկուսացման ռեժիմի երկարացման հարցը. այսօրվա տվյալներով՝ երկրում կա 6412 հիվանդ: Այս թիվ ներառվում է բուժում ստացող 5709 մարդու, 503 առողջացածների, 199 մահացածների եւ կորոնավիրուսով մեկ մարդու, որը ներգաղթել է երկրի սահմաններից դուրս:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը համավարակ էր հայտարարել: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման արդեն ավելի քան 1,4 մլն դեպք, 85,5 հազարից ավելի մարդ մահացել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ