News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը անհրաժեշտ է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով` կորոնավիրուսի դեմ պայքարի եւ միասնական շուկայի աշխատանքի ապահովման համար, հատկապես` դրա լոգիստիկ ենթակառուցվածքի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կորոնավիրուսի դեմ պայքարի եւ տնտեսությանը սատարելու միջոցառումների մի ամբողջ շարք է նախապատրաստել այս դժվարին պայմաններում: Կարեւոր է, որպեսզի այդ միջոցները ձեռնարկվեն օպերատիվ կերպով եւ իսկապես տարածվեն բոլոր ոլորտների վրա, որոնցում հարկ է ակտիվացնել աշխատանքը»,- ասել է Ռուսաստանի կաբինետի ղեկավարը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունենում վիդեոկոնֆերանսի ձեւաչափով:
Միշուստինը քանի ընդհանուր խնդիր է նշել:

Այդպես, ըստ նրա, «առաջնահերթ խնդիրը երկրների քաղաքացիների կյանքի եւ առողջության պաշտպանությունն է»: «Անհրաժեշտ է շարունակել ամրացնել համագործակցությունը սանիտարահամաճարակաբանական ոլորտում, օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակում, ընդ որում, առաջ անցնող քայլեր ձեռնարկել` հիվանդության զանգվածային տարածումը կանխելու համար»,- ասել է նա:

«Պետք է հոգալ, որպեսզի «հնգյակի» երկրները լիովին ապահովված լինեն բոլոր դեղամիջոցներով ու բժշկական սարքերով, որոնք անհրաժեշտ են վարակի դեմ պայքարի համար, եւ ընդլայնել կորոնավիրուսի թեստավորում»,- շեշտել է ՌԴ վարչապետը:

Նա արձանագրել է, որ « Ռուսաստանն արդեն փոխանցել է թեստ համակարգերը Միության գործընկերներին նման ախտորոշման համար»: «Դրանց օգնությամբ հիվանդության առաջին դեպքեր են հայտնաբերվել, մասնավորապես, Բելառուսում, Հայաստանում եւ Ղրղզստանում»,- ասել է ՌԴ վարչապետը: Ըստ նրա` «առաջ անցնող միջոցառումները կօգնեն մեղմել վարակվածության գագաթնակետը, այդպես հիվանդանոցները, բժիշկները, ամբողջ առողջապահական համակարգը կկարողանան հաղթահարել գերծանրաբեռնվածությունը»:

Որպես երկրորդ ընդհանուր խնդիր` Ռուսաստանի Դաշնության նախարարների կաբինետի ղեկավարը նշել է ««հնգյակի» միասնական շուկայի աշխատանքի ապահովումը, հատկապես` դրա լոգիստիկ ենթակառուցվածքի` փոխադարձ առեւտրում ապրանքների մատակարարումների ժամանակ: «Մի շարք որոշումներ արդեն ընդունվել են: Որոշ ապրանքներ ազատվում են ներմուծման մաքսատուրքից. դրանք ախտահանման եւ անհատական պաշտպանիչ միջոցներն են, սարքերը, որոնք անհրաժեշտ են ախտորոշման համար, բժշկական սարքավորումներն եւ նյութերը»,- նշել է Միշուստինը:

Միշուստինը կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքերի կոչ է արել Եվրասիական տնտեսական միության երկրներին: Ռուսաստանի վարչապետը կողմ է հանդես է եկել Միության անդամների համաձայնեցված գործողություններին` «ընդհանուր սպառնալիքին համատեղ դիմակայելու համար»: «ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր երկրների կառավարություններն օպերատիվ կերպով փոխգործակցում են միմյանց հետ եւ ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները` այս վտանգավոր վարակի տարածման դեմ պայքարի համար»,- ասել է նա: Ըստ Միշուստինի` «իրավիճակի վերահսկումն իրականացվում է իրական ժամանակում»:

«Միայն այդպիսի համակարգված աշխատանքը թույլ կտա պաշտպանել մեր երկրների բնակիչներին, նվազագույնի հասցնել Միության տարածքում ապրանքների եւ աշխատուժի տեղաշարժի սահմանափակումները»,- համոզված է Ռուսաստանի վարչապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ