News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել հիվանդանոցից այնտեղ կորոնավիրուսային հիվանդությամբ մեկ շաբաթ անցկացնելուց հետո, գրում է Express and Star պարբերականը։

Ընդ որում՝ Դաունինգ սթրիթում հայտարարել են, որ կառավարության ղեկավարն անմիջապես չի կարողանա վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը բժիշկների խորհրդով եւ կանցնի վերականգնման կուրս Բաքինգեմշիրում՝ քաղաքից դուրս իր նստավայրում։

«Վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից, որպեսզի շարունակի բուժումը Չեքերսում (վարչապետի ամառանոցային նստավայր)։ Բժիշկների խորհրդով՝ վարչապետն անմիջապես չի վերսկսի աշխատելը։ Նա ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլորին Սուրբ Թոմասի հիվանդանոցում փայլուն խնամքի համար։ Նրա մտածում է մարդկանց մասին, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով»,-հայտարարել է Ջոնսոնի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել էր անցած կիրակի 10 օրվա ընթացքում չդադարող կորոնավիրուսային ախտանշաններով։ Այնուհետեւ նա բուժվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն կարճ ժամանակ անց տեղափոխվել էր սովորական պալատ։ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ պարտական է բժիշկներին իր կյանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ