News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեսթերի, Օքսֆորդի եւ Էքսեթերի համալսարանների հնագետների խումբը՝ պրոֆեսոր Նաոմի Սայքսի ղեկավարությամբ հետազոտություն է անցկացրել, որի նպատակն էր Բրիտանիայում զատկի ավանդույթների ակունքների ուսումնասիրումը: Աշխատանքի ընթացքում նրանք հայտնաբերել են բրիտանական կղզիների տարածքում (մ.թ.ա. 750 թվականի եւ մ.թ. 43 թվականի միջեւ ընկած ժամանակահատվածում) գորշ նապաստակներին (Lepus europaeus) եւ հավերին որպես սրբազան պատվելու նշաններ, փոխանցում է Nat- geo-ն: 

Պատմական տվյալները վկայում են, որ բրիտները հավերին եւ նապաստակներին «չափից ավելի առանձնահատուկ էին համարում, որ սնունդի մեջ գործածեին»: Սայքսը վկայակոչում է Գաղիական պատերազմների (Commentarii de Bello Gallico) մասին կայսր Հուլիոս Ցեզարի անմիջական պատմվածքը: Այդ տեքստում նշվում է, որ բրիտները «նապաստակներ, հավեր եւ սագեր ուտելը աստվածային օրենքին հակասող» էին համարում: Ընդ որում՝ կղզիների բնակիչները նրանց պահում էին, ըստ երեւույթին, սեփական հաճույքի համար:

Պատմաբանները գիտեն, որ հռոմեական գրառումները հաճախ քարոզչական ստեղծագործություններ էին, ուստի պատմական արժանահավատության տեսակետից դրանց պետք է վերաբերվել մեծ թերահավատությամբ: Այս դեպքում, սակայն, հետազոտողները պարզել են, որ գրառումները համապատասխանում են հնագիտական հաշվետվություններին, որոնցում նկարագրվում են նապաստակների եւ հավերի թաղման վայրերի մասին, որոնք հուղարկավորվել են սպանված չլինելով:

Հետազոտողները Հեմփշիրի եւ Հերեֆորդշիրի մի շարք հնագիտական հուշարձաններում գտնված նապաստակների եւ հավերի կմախքների ռադիոածխածնային անալիզ են կատարել՝ պարզելով, որ այս կենդանիները բրիտանական կղզիներ են բերվել մեր թվականությունից առաջ V-ից III դարերն ընկած ժամանակահատվածում:

Պատմական վկայությունները ենթադրում են, որ բրիտանական կղզիների բնակիչների շրջանում հավերին կապում էին երկաթի դարի ժամանակների աստվածության հետ, որին խոնարհվում էին՝ ինչպես հռոմեական Մերկուրիին, իսկ նապաստակներին պատվելը կարող էր կապված լինել այդ կենդանու պատկերում անհայտ աստվածուհու հետ: Գիտնականները նաեւ պարզել են, որ այս կենդանիների տարածմանը զուգահեռ՝  դրանց սրբազան կարգավիճակը կորսվել է, եւ նապաստակներին ու հավերին սկսել են  բուծել եւ գործածել սնունդի մեջ: Գոյություն ունեն պատմական վկայություններ այն մասին, որ Բրիտանիայում հավը դարձել է զատկի ամենատարածված ճաշատեսակը: Սա կապված է սուրբ Բենեդիկտոսի հանձնարարականի հետ, որն արգելում էր զատկին սնունդի մեջ քառոտանի կենդանիների մսի գործածումը:

Իր հերթին Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրների, Կանադայի եւ ԱՄՆ-ի մշակույթում որպես այս տոնի խորհրդանիշ զատկի նապաստակը կամ ճագարը կապված չէ երկաթի դարում այս կենդանուն պատվելու հետ: Ինչպես հետեւում է Ֆլորիդայի համալսարանի Մանկական գրականության եւ մշակույթի կենտրոնի աշխատանքից, զատկի ճագարի ծագումը հասնում է հին գերմանական ավանդույթներին: Էոստրա (Օստարա) տեւտոնական աստվածությունը գարնան եւ պտղաբերության աստվածուհին էր: Նրա պատվին տոնակատարությունն անցկացվում էր գարնանային գիշերահավասարի օրը: Նրա խորհրդանիշը ճագարն էր՝ կենդանի, որն աչքի էր ընկնում չափազանց մեծ պտղաբերությամբ: Էոստրայի պաշտամունքը տարածված էր նաեւ անգլոսաքսերի շրջանում, եւ նապաստակների զուգորդումը զատկի տոներին գոյություն է ունեցել դեռեւս XIX դարի ֆոլկլորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ