News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ընդունելության համար դիմորդները 1 քննություն են հանձնելու եւ մինչեւ ամսի 30–ը կասենք, թե որ մասնագիտությունից, որն է լինելու այդ միակ եւ հիմնական քննության առարկան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ֆեյսբուքյան ուիղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Սույն թվականի մայիսի 25–ից հնարավորություն կտրվի հայտագրվելու մինչեւ սույն թվականի հունիսի 15–ը, դիմորդները միաժամանկ կնտրեն, թե քննական առարկան, թե ԲՈՒՀ–ն ու մասնագիտությունը։ Բոլոր՝ մինչեւ մարտի 15–ը հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները փոխանցման միջոցով եւ ըստ էության 1 քննության համար գումար կպահվի»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ տեղաշարժի խնդիրներն էլ են լուծել, քննական կենտրոնները լինելու են ամբողջ Հանրապետությունով մեկ. «Մնեք ցանկացանք, որ ոչ միայն ատեստատներով քննությունը լինի, այլեւ փորձենք գիտելիքը ստուգել, դրա համար անելու ենք 1 քննություն։ Քննությունները հանձնելու եք հուլիսի սկզբին՝ առաջին տասօրյակի ընթացքում։ Քննությունը լինելու է պարտադիր այն առարկայից, որը դուք պետք է տայիք, դիցուկ, ինչ որ տեղ էիք դիմելու, որտեղ կար՝ հայերեն, անգլերեն եւ մաթեմատիկա, ընտրելու ենք այս 3 առարկաներից 1–ը։ Ապրիլի 30–ին կներկայացնենք, թե որ առարկայի համար, որն է լինելու հիմնական քննությունը»։

Նախարարը ներկայացրեց նաեւ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության ժամանակացույցը. «Մագիստրատուրայում ընդունելության գրոծընթացը նախատեսված է հունիսի 5–ից հունիսի 20–ը, առաջարկում ենք այն իրականացնել հունիսի 16–ից հունիսի 30–ը, արդյունքներն ամփոփել մինչեւ հուլիսի 5–ը, այնպես է արվում, որ զորակոչին չխանգարենք։ Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացի մասով առաջարկվում է կասեցնել մրցույթային չհանդիսացող օտար լեզվի, ինֆորմատիկայի եւ տեղեկատվական հաղորակցական հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը, առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16–30–ը, արդյունքներն ամփոփել մինչեւ հուլիսի 5–ը»։

Հարությունյանի խոսքով՝ քոլեջներում եւ ուսումարաններում ընդունելության քննությունները կկազմակերպվեն օգոստոսին. «Կազմակերպվում է հիմնականում ատեստատների գնահատականներով, բացի արվեստի եւ առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվում են մեկական քննություն, նույն սկզբունքներով, ինչ բուհերի ընդունելության դեպքում է։

Հայտերի ընդունելությունն իրականացվում է նույնպես էլեկտրոնային եղանակով»։

Օտարերկրյա պետությունների՝ միջպետական պայմանագրերով ընդունելության հետ կապված իրավիճակն ավելի անորոշ է, որովհետեւ մեր գործընկյեր պետություններում չգիտենք ինչ իրավիճակ է, ամեն տեղ տարբեր է, իրենցից եկող տեղեկություններից է կախված, թե մենք ոնց իրականացնենք քննությունները եւ ընդունելությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ