News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական կամերային երգչախմբի 30-ամյա մեներգիչ  Անդրանիկ Մալխասյանը Ապրիլի 24–ին Ծիծեռանակաբերդի բարձունքում իր կատարման ժամանակ  չկարողացավ զսպել արցունքները Կոմիտասի «Ձայն տուր, ո՛վ ծովակ» երգի կատարման ժամանակ: Երիտասարդը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է ոգեկոչման միջոցառմանը իր մասնակցության եւ ապրումների մասին:

«Նմանատիպ մասշտաբի եւ ֆորմատով  համերգի չէի մասնակցել, երբ արդեն տեղում էի, տպավորություններն  ու զգացողությունները բոլորովին  այլ էին, ու բավականին մեծ պատասխանատվություն էր հանդես գալ այդ ժամին, այդ եղանակին ուղիղ եթերով: Ես լինելով արտիստ` դեռ նման պայմաններում ելույթ չէի ունեցել եւ գումարվեց այդ հուզմունքը եւ վայրը, որտեղ ելույթ էի ունենում»,- ասաց նա:

Մեներգիչը պատմեց, որ ինքն էլ չի հասկացել, թե ինչպես են արցունքները հոսել աչքերից, միայն երգի ավարտից հետո է տեսել, որ դեմքը թաց է արցունքներից:

«Ամեն ինչ խառնվեց իրար, երկրորդ տան մեջ ասվում էր՝ արդյոք գալու է մի օր, որ Մասիսի գագաթին դրոշ դնենք, եւ այդ տպավորությունը, որ ես ստացել էի, եւ զգացմունք- հիշողությունները, ցավը... անկեղծ եմ ասում, որ ես չեմ զգացել, որ արտասվում եմ, որովհետեւ շատ ցուրտ էր արդեն, առավոտյան 5-ն անց 15` լուսադեմ, անկախ ինձանից արցունքները հոսել են, եւ երբ բեմից իջա, բոլորն ինձ էին ուշադիր նայում, ես էլ մտածում էի` կարող է ինչ-որ բան սխալ եմ արել: Հետո հասկացա, որ այդ զգացմունքային վիճակում արտասվել եմ»,- պատմեց նա:

Անդրանիկ Մալխասյանը նշեց, որ երգը շատ քիչ կատարվող է, կարծես Կոմիտասը նախապես զգացած լիներ Ցեղասպանությունը. «Այս երաժշտությունը նա գրել է 1911 թվականին եւ կարծես մարգարեություն լինի: Շատ եմ կատարել այս երգը եւ ամեն անգամ զգացմունքի նոր ալիք է կարծես տալիս այս երգը, սակայն Ծիծեռնակաբերդում լրիվ այլ էր զգացողությունը»:

Նշենք, որ Անդրանիկ Մալխասյանը ավարտել է Կոմիտասի անվան երաժշտականն Կոնսերվատորիան, 3 տարի է, ինչ աշխատում է Երեւանի պետական կամերային երգչախմբում որպես մեներգիչ եւ 8 տարի աշխատում է Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան, նաեւ կոնսերվատորիայում «Կոմիտաս» երգչախմբի անդամ է:

Երիտասարդ մեներգիչը բազմաթիվ համերգների մասնակից է, միջազգային մրցույթների դափնեկիր, արժանացել է նախագահական  մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ