News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը հրթիռային հարվածներ կհասցնի տարածաշրջանի ամերիկյան ռազմակայաններին, եթե երկրի ազգային անվտանգությանը վտանգ սպառնա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, փոխանցում է PressTV-ն:

Նրա խոսքով` Իսլամական հանրապետությունը վճռականորեն կարձագանքի իր անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի: «Մենք երբեք պատերազմ չենք սկսի Միացյալ Նահանգների հետ, սակայն ցանկացած պատերազմի ավարտը, որը կարող է սկսել Վաշինգտոնը, կորոշի Իրանը»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Ռեզային:

Ռեզային ԱՄՆ նախագահի սպառնալիքները «պարզ քարոզչություն» է անվանել, սակայն նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ «նրանց բազաները տարածաշրջանում վերահսկողության տակ են, եւ մենք կխոցենք դրանք հրթիռներով, եթե մեր ազգային անվտանգությունը վտանգի ենթարկվի»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրամայել էր «խոցել եւ ոչնչացնել» իրանական ռազմանավերը, որոնք «հետապնդում են» ամերիկյան նավերը` Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական նավերի եւ իրանական ռազմանավերի միջեւ վերջերս տեղի ունեցած բախումից հետո:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով` ԱՄՆ-ի նավերը «ոչ պրոֆեսիոնալ եւ վտանգավոր» պահվածքի են դիմել ջրերում միջադեպի ժամանակ` «խնդիրներ ստեղծելով» իրանական մատակարարման նավերից մեկի համար, որը սովորական պարեկություն էր իրականացնում: Սակայն ԱՄՆ նավատորմի հայտարարության մեջ նշվում է, որ 11 ԻՀՊԿ-ի նավակները վտանգավոր մանեւրներ են իրականացրել ԱՄՆ-ի ռազմանավերի մոտ:

ԻՀՊԿ-ն կտրականապես հերքել է այս հայտարարությունը` այն «հոլիվուդյան հեքիաթ» անվանելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ