News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հղում կատարելով Ուկրինայի ԱԳՆ հաղորդագրությանը։

«Զրուցակիցները քննարկել են բոլոր ուղղություններով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները։ Կողմերը նշել են ուկրաինացի եւ հայ ժողովուրդների միջեւ ամուր պատմական կապերը։

Նախարարները նաեւ հատուկ ուշադրություն են դարձրել առեւտրի զարգացման եւ տնտեսական երկխոսության խորացման հարցերին։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները դրական են գնահատել Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիների վերադարձի հարցում փոխգործակցությունը եւ COVID-19 համավարակի հետեւանքների հաղթահարման փորձ են փոխանակել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թերթին տված մեկնաբանություններում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ընդգծել է այդպիսի մակարդակով պաշտոնական շփումների կարեւորությունը։ Նա հույս է հայտնել, որ այսուհետ նման շփումները ավելի հաճախ կլինեն։ «Ուկրաինայի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների շփումները մեծ հույս են ներշնչում»,- նշել է Շատվորյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2013 թվականից միջազգային համագործակցությունը Ուկրաինայի հայերի միության զարգացման առաջնային ուղղություն է դարձել։ Վիլեն Շատվորյանը նշել է, որ կազմակերպությունը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերություններն ավելի ամուր լինեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ