News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք ակտիվորեն աշխատում ենք այն բանի վրա, որպեսզի խիստ միջոցառումների պայմաններում Վրաստանը լինի այն առաջին երկրներից, որը կվերադարձնի զբոսաշրջիկներին, զբոսաշրջային ոլորտի հետ հանդիպմանը հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան, հայտնում է «Սպուտնիկ-Գրուզիա»-ն։

Համավարակի արդյունքում Վրաստանում զբոսաշրջային ոլորտը ամենից շատն է տուժել։ Արդեն մարտին եկամուտները նվազել են 70%-ով՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի շատ խիստ սահմանափակումների ներդրման պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան անվտանգ լինի եւ առաջիններից մեկը բացվի արտասահմանյան զբոսաշրջիկների համար։ Անկասկած, դա հնարավոր է միայն խիստ վերահսկողության պայմաններում»,- ասել է Տուրնավան։

Ընդ որում, նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները առաջին օրվանից օգնություն են ցուցաբերում զբոսաշրջային ոլորտին։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Վրաստանի իշխանությունները աշխատում են զբոսաշրջային ոլորտին օգնելու հատուկ ծրագրի ստեղծման ուղղությամբ, որը կպարունակի ինչպես հակաճգնաժամային միջոցառումներ, այնպես էլ խթանման գործիքներ։

Այսօրվա դրությամբ Վրաստանի իշխանությունները այն ընկերություններին, ոորոնց գործունեությունը կապված է հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտի հետ, զբոսաշրջային գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին եւ մյուսներին թույլ են տվել եկամտահարկը եւ գույքահարկը մինչեւ նոյեմբերի 1-ը վճարել։ Սա առնչվել է 18 000 ընկերությունների, որոնք գործում են այսօր Վրաստանում։

Բացի այդ, Թբիլիսիում մի շարք ընկերությունների ազատել են հողի վարձակալության վճարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ