News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Երեկ՝ մայիսի 3-ին Ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Կապանի, Քաջարանի, Տաթեւ համայնքներում, կոնկրետ քրեական գործի շրջանակներում։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։

NEWS.am-ի տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվել նաեւ Կապանի եւ Քաջարանի քաղաքապետերի բնակարաններում։ Երկու քաղաքապետերն էլ մեզ հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունը։

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը պատմեց, որ խուզարկությունն իրականացվել է երեկոյան 21։00-ի սահմաններում.

«Խուզարկությունը մի քրեական գործի շրջանակում էր, որին իբրեւ թե առնչություն ունի եղբայրս եւ իմ բնակարանում փնտրում էին այդ քրեական գործի հետ առնչություն ունեցող առարկաները։

Եղբայրս, կարծեմ, վիճաբանության վերաբերյալ քրեական գործով առնչություն ունի»։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն էլ ասաց, որ խուզարկության արդյունքում իր բնակարանում ոչինչ չեն հայտնաբերել, եւ, որ իր համար անհասկանալի էր այդ խուզարկությունը.

«Տուն չկա որ անախորժություն չլինի։ Վիճաբանություններ եղել են, բայց որեւէ հետեւանք չեն ունեցել։ Օդային խոսակցություններ են։ Ծաղիկը ծաղկեփունջ են սարքում։ Բոլորն իրենց բնականոն գործին են անցել»։

Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանն էլ առաջին անգամ NEWS.am-ից լսեց համայնքում իրականացված խուզարկությունների մասին. «Տեղյակ էլ չեմ, ձեզնից եմ լսում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ