News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը» կազմակերպած բարեգործական համահայկական ինտերակտիվ օնլայն համերգը կայացավ։ Մայիսի 2-ին, ժամը 20:20–ին Երեւանի եւ 9:20 AM Լոս Անջելեսի ժամանակով մեկնարկեց իր ծավալով աննախադեպ  համերգային ծրագիրը, որին մասնակցեցին շուրջ վեց տասնյակ՝ շոու բիզնեսի հայ աստղեր, որոնց կատարումները ուղիղ հեռարձակվեցին Երեւանից (Dvin Music Hall համերգային սրահից) եւ Լոս Անջելեսից։ Համերգը հասանելի էր նաև VR տեխնոլոգիաների միջոցով։ Նախագծի մասին NEWS.am-ը զրուցել է հիմնադրամի ղեկավար, հայտնի գործարար Արտակ Թովմասյանի հետ։

Պրն. Թովմասյան, կայացավ համահայկական առցանց համերգը, ինչպե՞ս եք գնահատում այն, կարելի՞ է այն համարել հաջողված։

Կարծում եմ՝ համերգի ու ընդհանուր նախաձեռնության հաջողված լինելու մասին կխոսի ժողովուրդը: Ինչ վերաբերում է կազմակերպչական և ընդհանուր տեխնիկական հատվածին, ապա ամեն ինչ միանշանակ հաջողված էր՝ հաշվի առնելով այն սեղմ ժամկետները, որի ընթացքում կազմակերպվել էր ողջ միջոցառումը: Մենք ունեինք մի քանի նպատակ՝ նախ համախմբել ողջ հայությանը, փոխել մարդկանց ոգին ու տրամադրությունն այս օրերին և միանշանակ աջակից լինել պետությանը: Համերգը նախաձեռնության միայն սկիզբն  է. այս պահին էլ թե՛ հանգանակությունները, թե՛ աճուրդը դեռ շարունակվում են tovmasyanfoundation.com պաշտոնական կայքում:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նվիրատվություն կատարած անձանց. սա իմ նախաձեռնությունը չէ, սա բոլորինս է:

Յուրաքանչյուր նույնիսկ փոքր լումա մեծ դեր է խաղալու և փրկելու է կյանք:

Յուրաքանչյուրն այսօր ներդրում է անում նաև իր համար, իր հարազատի համար, որովհետև պետք է գիտակցել, որ մեզանից ոչ-ոք ապահովագրված չի վարակվելուց:

Որքա՞ն տևեց համերգը, արդյոք ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես նախատեսվա՞ծ էր, թե՞ եղան անակնկալներ։

Համերգը տևեց 10 ժամ, ավարտվեց Երևանի ժամանակով լուսադեմին: Հիմա էլ հասանելի է մեր Youtube-ի պաշտոնական էջում:

Անակնկալներ որպես այդպիսին չեն եղել, բայց աճուրդին նվիրաբերություն կատարած Մարկոս ու Ռուտա զույգը՝ տանգոյի մի շարք մրցույթների հաղթող, հոլովակն ուղարկելուց հետո, թեստավորվել էին, և պատասխանը դրական էր եղել:

Նախաձեռնության շրջանում հավաքված գումարն ուղղվելու է COVID 19-ի դեմ պայքարին։ Այս պահի դրությամբ որքա՞ն գումար է հավաքվել։

Այո, հասույթը կուղղվի Հայաստանում #Covid19 -ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք: Հավաքագրման ողջ ընթացքին կարող են հետևել բոլորը tovmasyanfoundation.com կայքում: Ուզում եմ նշել նաև, որ հավաքագրված գումարի 10%-ը կուղղվի Հայոց Բանակին:

Այս պահի դրությամբ հավաքագրված գումարը գերազանցում է 100 մլն դրամը, բայց հանգանակությունները դեռ շարունակվում են:

Մինչև ե՞րբ է շարունակվելու հանգանակությունը։

Հանգանակությունների, աճուրդի ամբողջական ամփոփումը կլինի հունիսի 1-ին: Անկախ մարմինների կողմից ստեղծված խորհրդի հետ միասին «Թովմասյան» հիմնադրամը  հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ