News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանել «Մաքս փեթրոլի» աշխատակից Կարեն Հախվերդյանին խաբեությամբ քրեական ոստիկանություն տանելու մասին տեղեկությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Հախվերդյանին ոստիկաններն ասել են, որ մեքենայի վթարի կապակցությամբ պետք է ներկայանա ոստիկանության Մաշտոցի բաժին, սակայն խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն եւ թույլ չէին տալիս փաստաբանին՝ տեսակցել իր պաշտպանյալին:

Ոստիկանությունից խոստացան ավելի ուշ մեկնաբանություն տալ, այնուամենայնիվ, չհերքեցին կատարվածը։ Երկար ժամանակ է Ոստիկանությունից մեր զանգերին չեն պատասխանում։

Նշենք, որ քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել փաստաբան Գոռ Միքայելյանի հետ, որը նշեց, որ երկար ժամանակ իրեն թույլ չեն չտվել տեսակցել իր վստահորդին, սակայն այս պահին ներսում է իր վստահորդի հետ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ