News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները ատում է իրանական միջուկային համաձայնագիրը, նա դուրս է եկել համաձայնագրից եւ խախտել է այն, միաժամանակ պատժելով բոլորին, ով հավատարիմ է իրեն։ Այս մասին ասվում է միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու երկրորդ տարելիցի հետ կապված ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է Mehr-ը։

«ԱՄՆ-ը իրավունք չունի գործարքի մասին հարցեր բարձրացնել»,- նշվում է հայտարարության մեջ, որը ուղեկցվում է լուսանկարների հրապարակմամբ, որոնցում ցույց են տրվում ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների կատարման ութ խախտումներ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը փորձումէ երկարաձգել Իրանին զենքի մատակարարման էմբարգոն, որի ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին։ Վաշինգտոնը հայտարարել է, որ կօգտագործի ՄԱԿ ԱԽ-ում բոլոր գործիքները՝ իր նպատակին հասնելու համար։ Սակայն համարվում է, որ այդպիսի բանաձեւի վրա վետո կդրվի Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից։ Որպես այլընտրանք՝ Վաշինգտոնը կփորձի ապացուցել, որ հանդիսանում է համաձայնագրի մասնակից, որպեսզի գործարկի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների ակնթարթային վերականգնման մեխանիզմը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է համաձայնագրից 2018թ․ մայիսին դուրս գալու մասին եւ կրկին միակողմանի պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ