News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը ավիաընկերություններին պարտավորեցրել է վերադարձնել գումարներն այն թռիչքների համար, որոնք հնարավոր չի եղել իրականացնել համավարակի պատճառով: Այսպիսով, Բրյուսելը մերժել է վաուչերների ծրագիր մտցնելու նախաձեռնությունը, հայտնում է ՌԳ-ն՝ վկայակոչելով Journal պարբերականը:

«Մենք չենք կարող դատել յուրաքանչյուրի ֆինանսական վիճակի մասին... այդ իսկ պատճառով մենք պնդում ենք, որ ուղեւորն իրավունք ունի (թռիչքի համար դրամական փոխհատուցում ստանալ), եւ վերջ»,- հայտարարել է ԵՀ գործադիր փոխնախագահ Մարգրետե Վեստագերը, ով Բրյուսելում համակարգում է մրցակցության հարցերը:

Ըստ նրա՝ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող. եվրոպական օրենսդրությունը հստակ կարգավորում է կողմերի պարտավորությունները: ԵՄ 261/2004 կանոնակարգի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է գումարը վերադարձնել ուղեւորին կամ մեկ շաբաթվա ընթացքում նրան նոր տոմս տրամադրել:

Այս որոշումը ֆինանսական խնդիրների ալիք է բարձրացնելու այն փոխադրողների համար, ովքեր առաջարկում էին վճարումները չվերթների համար փոխարինել վաուչերներով: Տարեսկզբից նրանց եկամուտները կտրուկ նվազել էին, իսկ աշխատավարձերի վճարման եւ օդանավակայանների ծառայությունների դիմաց լիզինգային վճարումների կատարման անհրաժեշտությունը ոչ ոք չի չեղարկել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ