News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 18
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին 280 մլն դոլար հատկացնելու մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը։

ԱՄՀ Գործադիր խորհրդի որոշումը 280 միլիոն ԱՄՆ դոլարը Հայաստանին անմիջապես տրամադրելու հնարավորություն է տալիս:

• Հասանելիության ավելացումը իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում եւ կապահովի ռեսուրսներով`կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված (ԿՈՎԻԴ-19) համավարակի հրատապ մարդկային եւ տնտեսական հետեւանքներին դիմակայելու համար:

• Մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար իշխանությունները ձեռնարկել են մոտակա ժամանակահատվածում ԿՈՎԻԴ-19-ի ազդեցությունը մեղմելու մի շարք միջոցառումներ եւ հավատարիմ են ներառական ու դիմակայուն աճի խթանմանը եւ սոցիալական ծախսերի երաշխավորմանն ուղղված շարունակական տնտեսական բարեփոխումներին:

Վաշինգտոն, Կ.Շ. - Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը (ԱՄՀ) ավարտել է «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) օժանդակությամբ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Հայաստանի եռամյա «Սթենդ-բայ» ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար) չափով, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ-ի Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին (տե՛ս մամուլի թիվ 19/173 հաղորդագրությունը):

Գործադիր խորհուրդը հաստատել է նաեւ իշխանությունների` Հայաստանի SBA ծրագրի շրջանակում հասանելիությունը քվոտայի 100 տոկոսի չափով ավելացնելու հայտը (128.80 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար)` SBA ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը հասցնելով 308.8 միլիոն ՓՀԻ-ի (Հայաստանի քվոտայի շուրջ 240 տոկոսին): Ավելացման եւ հերթական ստուգման ավարտով պայմանավորված` անմիջապես հասանելի կդառնա 205.94 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար):

ԿՈՎԻԴ-19 համավարակի եւ համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման ազդեցությամբ խաթարվեցին Հայաստանի տնտեսության միտումից բարձր աճը եւ նպաստավոր տնտեսական պայմանները: Մոտակա ժամանակահատվածի հեռանկարի կանխատեսումը էականորեն թուլացել է, ընդ

որում հարկաբյուջետային եւ ընթացիկ հաշվի պակասուրդներն այս տարի էականորեն ընդլայնվել են: Հիմնադրամի աջակցությունը Հայաստանին կօգնի այս մարտահրավերներին, այդ թվում՝ ԿՈՎԻԴ-19 համավարակի անմիջական սոցիալ- տնտեսական հետեւանքներին դիմագրավելու հարցում:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահ պրն. Թաո Ժանգն արեց հետեւյալ հայտարարությունը.

«2019 թ. բարձր կատարողականից հետո՝ Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց ԿՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքով: Կառավարությունը նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին՝ զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ, միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին եւ խոցելի անհատներին:

2020 թ. կանխատեսվում է բյուջեի պակասուրդի էական մեծացում՝ արտացոլելով եկամուտների վրա ցիկլի ազդեցությունը եւ առողջապահության ու խոցելի տնային տնտեսությունների եւ ընկերությունների տնտեսական աջակցմանն ուղղված ընթացիկ ծախսերի ավելացումը: Իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ նպատակին՝ ճգնաժամի մեղմմանը զուգահեռ, եւ միջնաժամկետ հատվածում ակնկալվում է պետական պարտքի նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնի համաձայն, միաժամանակ պահպանելով ներդրումների եւ սոցիալական ծախսերի հնարավորությունը:

Հայաստանի Կենտրոնական բանկը արձագանքել է ճգնաժամին՝ հավասարակշռելով գների եւ ֆինանսական կայունության իր իրավասությունները: Տնտեսությանն աջակցելու համար կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ շուկայական մեծածավալ իրացվելիություն ապահովել: Այն նաեւ միջամտել է՝ փոխարժեքի չափից ավելի տատանողականությունը սահմանափակելու համար:

Իշխանությունների բարեփոխման օրակարգի իրականացումը կամրապնդի կայուն եւ ներառական աճը: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը եւ փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության եւ կրթության ոլորտների հզորացումը:

«Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում հասանելիության ավելացումը կապահովի խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ իշխանություններին տալով համավարակը մեղմելու եւ տուժած տնային տնտեսություններին եւ տնտեսվարողներին աջակցելու հնարավորություն:»

Աղյուսակ 1. Հայաստան. Ընտրված տնտեսական եւ ֆինանսական ցուցանիշներ, 2017– 25 թթ.

2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025

Փաստ. Փաստ. Փաստ. Կանխ.

Ազգային եկամուտ եւ գներ

Իրական ՀՆԱ (տոկոսային փոփոխություն) 7.5 5.2 7.6 -1.5 4.8 4.5 4.5 4.5 4.5

Վերջնական սպառման ծախսեր, նպաստ. աճին

7.4 4.1 8.8 1.2 1.5 1.8 1.8 1.5 1.9

Հիմնական կապիտալի համախառն կուտակում, նպաստ. աճին

1.5 0.7 0.8 0.0 2.3 2.4 2.5 2.5 2.6

Պաշարների փոփոխութ., նպաստ. աճին

1.1 3.8 -1.7 -2.5 0.0 0.0 0.0 0.0 0.0

Ապրանքների եւ ծառայ. զուտ արտահանում, նպաստ. աճին

-1.2 -2.7 0.1 -0.2 1.0 0.3 0.1 0.1 0.0

Համախառն ներքին արդյունք (միլիարդ դրամ)

5,564 6.017 6.569 6,519 6,990 7,543 8,181 8,909 9,721

Համախառն ներքին արդյունք (միլիոն ԱՄՆ դոլար)

11,527 12.457 13.672 12,977 13,422 14,536 15,597 16,768 18,041

Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունք (ԱՄՆ դոլար)

3,869 4.196 4.615 4,370 4,520 4,894 5,251 5,645 6,073

ՍԳԻ (ժամանակաշրջանի միջին, տոկոսային փոփոխություն)

1.0 2.4 1.4 0.9 2.0 3.0 3.5 3.8 3.9

ՍԳԻ (ժամանակաշրջանի վերջ, տոկոսային փոփոխություն)

2.6 1.8 0.7 1.5 2.5 3.5 4.0 4.0 4.0

ՀՆԱ դեֆլյատոր (տոկոսային փոփոխություն)

2.1 2.8 1.5 1.0 2.3 3.3 3.8 4.2 4.4

Գործազրկության մակարդակ (տոկոս) 20.9 20.5 18.9 19.0 17.9 17.6 17.5 17.4 17.3

Ներդրումներ եւ խնայողություններ (ՀՆԱ-ի տոկոս)

Ներդրումներ 19.3 22.4 17.4 21.4 21.9 22.4 23.0 23.5 24.1

Ազգային խնայողություններ 16.3 13.0 11.0 12.8 14.7 15.7 16.6 17.4 18.1

Փող եւ վարկավորում (ժամանակահատվածի վերջ)

(տոկոսային փոփոխություն)

Փողի բազա -1.0 17.8 8.8 5.4 13.2 11.1 10.8 8.0 8.2

Փողի զանգված 18.5 7.4 11.2 3.9 13.2 11.1 10.8 8.0 8.2

Մասնավոր հատվածի վարկավորման աճ 16.5 17.2 18.5 7.0 13.0 11.0 9.0 8.5 8.5

Կենտրոնական կառավարության գործառնություններ

(ՀՆԱ-ի տոկոս, եթե այլ բան նշված չէ)

Եկամուտներ եւ դրամաշնորհներ 21.2 22.3 23.9 23.3 23.7 24.9 25.3 25.4 25.4

Որից՝ հարկային եկամուտներ 20.2 21.0 22.3 21.7 22.0 22.9 23.1 23.2 23.3

Ծախսեր 26.0 24.1 24.9 28.3 26.5 26.9 26.9 26.9 26.9

Ընդհանուր հաշվեկշիռը՝ դրամարկղային սկզբունքով

-4.8 -1.8 -1.0 -5.0 -2.9 -2.0 -1.7 -1.5 -1.5

Պետական եւ պետության կողմից երաշխավորված (ՊՊԵ) պարտք

58.9 55.8 53.6 64.1 62.1 59.8 57.0 54.8 52.8

Կենտրոնական կառավարության ՊՊԵ պարտք (տոկոս)

53.7 51.3 50.0 60.9 59.1 57.3 55.0 53.3 51.8

Արտարժութային պարտքի 81.1 80.0 79.0 75.7 73.5 74.1 75.1 74.3 73.7

մասնաբաժինը (տոկոս)

Արտաքին հատված (միլիոն ԱՄՆ դոլար, եթե այլ բան նշված չէ)

Ապրանքների եւ ծառայությունների արտահանում

4,312 4,700 5,274 4,091 4,817 5,344 5,765 6,150 6,557

Ապրանքների եւ ծառայությունների ներմուծում

-5,723 -6,647 -7,246 -5,946 -6,606 -7,289 -7,815 -8,307 -8,830

Ապրանքների եւ ծառայությունների արտահանում (տոկոսային փոփոխություն)

23.2 9.0 12.2 -22.4 17.7 10.9 7.9 6.7 6.6

Ապրանքների եւ ծառայությունների ներմուծում (տոկոսային փոփոխություն)

26.7 16.1 9.0 -17.9 11.1 10.3 7.2 6.3 6.3

Ընթացիկ հաշվի հաշվեկշիռ (ՀՆԱ-ի տոկոս)

-3.0 -9.4 -8.2 -8.6 -7.2 -6.7 -6.4 -6.1 -6.0

ՕՈՒՆ (զուտ) 222 247 397 161 292 385 404 439 461

Համախառն միջազգային պահուստներ

2,314 2,259 2,850 2,190 2,245 2,446 2,578 2,587 2,598

Ներմուծման 1/ ծածկույթ

4.2 3.7 5.7 4.0 3.7 3.8 3.7 3.5 3.3

Ժամանակաշրջանի վերջի փոխարժեք(դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց)

484 484 480 ... ... ... ... ... ...

Միջին փոխարժեք (դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց)

483 483 480 ... ... ... ... ... ...

Աղբյուրը՝ ՀՀ իշխանություններ եւ ԱՄՀ աշխատակազմի հաշվարկներ եւ կանխատեսումներ:

1/ Համախառն միջազգային պահուստներն՝ ըստ ապրանքների եւ ծառայությունների հաջորդ տարվա ներմուծման ամիսների, այդ թվում՝ պահվող ՓՀԻ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. Կատարվել է 50 թեստավորում
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7332 քաղաքացու հետազոտություն, որից 854-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան...
Թաթոյանը ԵԽ-ի եւ МГИМО-ի բարձրաստիճան միջոցառմանը ներկայացրել է COVID-19-ի ընթացքում աշխատանքի առաջատար փորձը
«Մարդու իրավունքների ոլորտի սահմանադրական եւ միջազգային երաշխիքների իրականացումը Ռուսաստանի օրենսդրությունում եւ պրակտիկայում» խորագրով...
Նյու Յորքի պատվաստված բնակիչներին թույլ կտրվի դիմակ չկրել
«Եկե՛ք վերադառնանք բնականոն կյանքին», - ասել է Կուոմոն: «Եթե պատվաստված եք, ուրեմն ապահով եք: Ո՛չ մի դիմակ: Ո՛չ մի սոցիալական հեռավորություն»...
Պատվաստված սաուդցիներին թույլ կտան դուրս գալ թագավորությունից
Վերջին 14 ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին հիմնականում արգելել են արտերկիր մեկնել․․․
Համաշխարհային տնտեսական ֆորումը չեղյալ է հայտարարել 2021 թվականի ամենամյա հանդիպումը
Ցավոք, տարբեր մարզերում ծավալվող ողբերգական հանգամանքները, ճանապարհորդությունների անորոշ հեռանկարները, պատվաստումների տարածման տարբեր տեմպերը․․․
Դելիում կարանտինը երկարաձգվել է չորրորդ անգամ
Մենք չենք ցանկանում կորցնել այն, ինչին հասել ենք վերջին մի քանի օրվա ընթացքում...
Ամենաշատ