Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսել է կորոնավիրուսի քաղաքական նշանակությունը:
Արշակյանի խոսքով ՝ կորոնավիրուսն արտացոլել է քաղաքակիրթ աշխարհի պատրաստակամությունը՝ մեծ զոհողություններ գնալ ռիսկային խմբում գտնվող տարեցների համար:
«Մեր իշխանությունները պետք է ընդօրինակեն այս վերաբերմունքը՝ գնահատեն նրանց, ովքեր կանգնած են եղել պետությունների ստեղծման ակունքներում եւ հարգեն հանգուցյալների հիշատակը: Սա է կորոնավիրուսի քաղաքական նշանակությունը»,- զուգահեռներ անցկացրեց Արշակյանը: