News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հակակորոնավիրուսային վակցինան հուլիսի վերջին կհայտնվի, տեղեկացնում է Gazeta-ն։

Նրա խոսքերով՝ ներկայում անցկացվում են շիճուկի մինչկլինիկական փորձարկումներ։ Մուրաշկոն նշել է, որ առաջին արդյունքները կհայտնվեն հուլիսին։ «Ամեն ինչ առայժմ ընթանում է գրաֆիկի համաձայն, առայժմ որեւէ խափանում չկա»,- հավելել է նախարարը։ Սրա հետ կապված՝ առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ վակցինան շրջանառության մեջ կհայտնվի հուլիսի վերջին։

Չինաստանի իշխանությունները Ուհանում պնեւմոնիայի բռնկման մասին հայտարարել էին 2019թ․ դեկտեմբերի 31-ին։ Հիվանդության հարուցիչը SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակն է, որն առաջացնում է COVID-19։ Ավելի ուշ, մարտի 11-ին, ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչեց համավարակ։ Աշխարհում հայտնաբերվել է վարակման 5,1 մլն դեպք, Ռուսաստանում վարակվածների թիվը 317 000 է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ