News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից՝ կարանտինի նոր փուլի եւ սխալների համար, որոնք հանգեցրել են խիստ որոշումների անհրաժեշտության։ Երկրի իշխանությունները կրկին երկարաձգել են արտակարգ միւջոցառումների գործողությունը, սակայն այս անգամ՝ 15 օրով, ոչ թե 30, ինչպես պլանավորվել էր, հայտնում է Euronews-ը։

«Համավարակի զարգացումը ստիպում է մեզ շրջահայաց լինել։ Բարձր պատրաստականության ռեժիմը կգործի, քանի դեռ անհրաժեշտություն կա զոհաբերելու որոշ ազատություններ հանուն մարդկանց առողջության, եւ ոչ մի օր ավելի։ Ես կուզեի ներողություն խնդրել քաղաքացիներից այն սխալների համար, որ կատարվել են շտապողականության եւ ոչ բավարար պաշարների պատճառով, քանի որ ճգնաժամը չի ունեցել նախադեպը եւ հասել է հսկայական ծավալների»,- նշել է նա։

Ռեժիմը, որի մասին խոսվում է, չի որոշակիացնում մեկուսացման միջոցառումները, սակայն թույլ է տալիս իշխանություններին սահմանափակել որոշ ազատություններ, օրինակ՝ արգելել ազատ տեղաշարժը։

Կարանտինը հանում են աստիճանաբար, թեեւ ոչ բոլոր շրջաններում միաժամանակ։ Թագավորությունում վիճակագրությունը անընդհատ բարելավվում է։ Այսպես, արդեն չորս օր անընդմեջ կորոնավիրուսից մահերի օրական թիվը չի գերազանցում 100-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ