News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի գործող ղեկավար Իգոր Դոդոնը հնարավոր է համարում, որ նոյեմբերի 1-ին նախատեսված երկրի նախագահական ընտրությունները կորոնավիրուսի պատճառով կարող են հետաձգվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Բոլոր երկրները պատրաստվում են աշնանը համավարակի երկրորդ ալիքին, երկրորդ ալիքը հաստատապես կլինի աշնանը կամ ձմռանը: Եթե խորհրդարանը արտակարգ դրություն հայտարարի, Սահմանդրության համաձայն բոլոր ընտրությունները չեղարկվում են կամ հետաձգվում: Եթե աշնանը լինեն կորոնավիրուսով վարակման շատ դեպքեր, ապա ստիպված կլինենք ընտրությունները հետաձգել, բայց ես հուսով եմ, որ դրանք տեղի կունենան աշնանը»,- հայտարարել է Դոդոնը տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Facebook-յան էջում:

Դոդոնը հույս է հայտնել, որ երկիրը համավարակի երկրորդ փուլին ավելի լավ նախապատրաստված կլինի:

«Պատրաստ կլինի թե՛ բժշկական համակարգը, թե՛ մարդիկ հոգեբանորեն արդեն նախապատրաստված կլինեն, թե՛ մենք գիտենք ինչպես արձագանքել: Մեծ հույս ունենք, որ այդ ժամանակ քաղաքական կայունություն կլինի, այլապես քաոս կլինի»,- նշել է Դոդոնը:

Մոլդովայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին կորոնավիրուսի 6704 գրանցված դեպքի մասին, որոնցից 233-ը մահվան ելք են ունեցել:

Մոլդովայի իշխանությունները մայիսի 16-ից 30 օրով արտակարգ դրություն են մտցրել առոջապահության ոլորտում: Երկիրն ավելի վաղ բոլոր երկրների հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել էր, փակ էին նաեւ ցամաքային սահմանները: Արգելված են զանգվածային մշակութային եւ կրոնական միջոցառումները, չեղարկվել են ուսումնական հաստատություններում դասերը: Երկրի բնակիչները պարտավոր են դիմակներ կրել հանրային տրանսպորտում եւ հանրային փակ վայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ