News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան եւ ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է խստագույնս դատապարտվի հասարակության կողմից, իսկ իրավապահների կողմից համապատասխան իրավական արձագանքի արժանանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան եւ ընտանիքի վրա կատարված հարձակումը պետք է

խստագույնս դատապարտվի հասարակության կողմից, իսկ իրավապահների կողմից համապատասխան իրավական արձագանքի արժանանա:

Ակնհայտ է, որ նշված միջադեպը կապված է Տիգրան Աթանեսյանի կողմից որպես փաստաբան մի շարք հասարակական հնչեղություն ստացած քրեական գործերով իրականացրած մասնագտական գործունեության հետ եւ արդյունք է հասարակությունում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի եւ բազմակարծության մերժման:

Նման երեւույթները ոտնձգություն են ողջ փաստաբանական համայնքի նկատմամբ, այդ կերպ հարվածի տակ են դնում մրցակցային արդարադատությունը:

Վերոգրյալից զատ, դուրս գալով իրավակա ն հարթությունից, անհրաժեշտ է փաստել, որ անկախ պատճառներից եւ մոտիվներից՝ ընտանիքի եւ երեխաների նկատմամբ ոտնձգությունը անբարոյականություն է եւ դրա նկատմամբ տոլերանտ եւ կամ խրախուսական վերաբերմունքը խարխլում է ողջ հասարակության արժեքային համակարգը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ